Անցած արշավներ
 Երևանյան հեծանվարշավ/ֆոտոսեսսիա
Այս կիակի արշավում ենք մեր հարազատ Երևանով՝ վայելելու հեծանիվը և նորից հեշեցնելու մեր մասին: Մենք արդեն շատ ենք, մեզ հետ պետք է հաշվի նստել և նպաստել կանաչ, մաքուր և հեծանվային մայրաքաղաք ունենալու մեր ցանկության հետ: Անցած տարվա ընթացքում նվիրյալների եռանդուն աշխատանքի շնորհիվ հիմնվեցին Երևանում առաջին հեծանվային կայանատեղիները, իսկ քաղաքապետարանը փորձ արեց որոշ մայթերին և գետնանցումներում արահետանման ինչ-որ անհասկանալի բան գծել, որից օգտվելը պրակտիկորեն անհնար է: Սակայն օրեցօր շատացող հեծանվորդների պահանջները առկա են, անհրաժեշտ է, որ ստեղծվեն բոլոր համապատասխան ենթակառուցվածքները: Երևանում, ինչպես եվրոպական շատ քաղաքներում է, հնարավոր է հեծանիվ վարել, և դրա վառ ապացույցը հենց մենք ենք: Հիմա շատ լավ հնարավորություն է ընձեռվել գովազդելու մեր պատկերացրած ապրելակերպը, այն ինչ մենք սիրում ենք, ինչը մեզ առողջություն և ուրախություն է պարգևում, և ինչը մենք մաղթում ենք մեր բոլոր համաքաղաքացիներին՝ հեծանիվ վարեք, եղեք առողջ, վստահ ու բնությանը ավելի մոտիկ:
Սկիզբ` 17 մարտի, 2013, 10:00
Ավարտ` 17 մարտի, 2013, 14:00
Վայր` Երևան
 Հեծանվային մարտի 8
Մարտի 8-ին` կանանց տոնին, լցվենք ու լցնենք մեր շուրջը գեղեցկության և սիրո ալիքներով, և իհարկե` ևս մեկ անգամ քարոզենք առողջ ապրելակերպ:

Հավաքվում ենք մարտի 8-ին՝ ժամը 11:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31): Հեծանիվներով շրջելու ենք Երևան քաղաքի կենտրոնական փողոցներով: Սպասվում է ջինջ ու պայծառ, արևոտ եղանակ, ուրախ, տոնական և մարտական տրամադրություն:
Սկիզբ` 8 մարտի, 2013, 10:30
Ավարտ` 8 մարտի, 2013, 14:00
Վայր` Երևան
 Հեծանվարշավ դեպի Էջմիածին
Սկսնակ հեծանվորդների ու պարզապես բոլոր նրանց համար, ովքեր կարոտել են հեծանիվը ու «Հեծանիվ+»-ի արշավները, կազմակերպում ենք կիրակնօրյա հեծանվարշավ դեպի Էջմիածին:
Սկիզբ` 24 փետրվարի, 2013, 09:00
Ավարտ` 24 փետրվարի, 2013, 16:00
Վայր` Էջմիածին
 Սուրբ Ծննդյան տոնը Ազատի կիրճում
Վաղը՝ ամսի 5-ին, հեծանիվներով գնում ենք Ազատի կիրճ, գիշերը մնալու ենք ձորում: Կլինեն սառցե այսբերգների հաղթահարումներ, ձյուն, կոփում Ազատ գետում, խարույկ, խորոված սունկ, կարտոշկա, փլավ և խորհրդավոր մի գիշեր :) մոմ կվառենք և կտոնենք ծննդյան տոնը:
Սկիզբ` 5 հունվարի, 2013, 08:30
Ավարտ` 6 հունվարի, 2013, 05:30
Վայր` Ազատի կիրճ
 Հեծանվարշավ դեպի Գառնու ձոր
Քանի որ անցած անգամ ես շատ էի ուզում գալ, բայց չկարողացա, էս անգամ նորից արշավում ենք Գառնու ձոր :D հայաստանյան ամենագեղատեսիլ ձորերից մեկը: Ազատի ջրերը մաքրություն և զովություն են խոստանում, այնպես որ չմոռանաք վերցնել լողազգեստ: Ճանապարհին փշատի հույսեր կան :)
Սկիզբ` 25 նոյեմբերի, 2012, 05:30
Ավարտ` 25 նոյեմբերի, 2012, 14:00
Վայր` Ազատի կիրճ
 Հեծանվարշավ դեպի Օշականի ձոր ~~~
Այս անգամ ընտրել ենք ամենասիրված և չհոգնեցնող երթուղիներից մեկը՝ դեպի Օշական: Կիջնենք նաև գեղատեսիլ Քասախի կիրճը, ուր կվայելենք մեր հանգիստը, ցանկացողները կարող են նաև գետում լողանալ: Այնուհետև կշարունակենք մեր ուղին և կվերադառնանք Երևան:

Երթուղին հետևյալն է`
Երևան – Աշտարակ – Օշական – Դաշտ – Նոր Սասունիկ – Երևան

Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31)
Սկիզբ` 18 նոյեմբերի, 2012, 06:00
Ավարտ` 18 նոյեմբերի, 2012, 14:00
Վայր` Արագածոտնի մարզ
 Շաբաթօրյա քաղաքային հեծանվարշավ
Այս շաբաթ օրը կիրականացնենք սկսնակ հեծանվորդների կոմից այդքան սպասված քաղաքային հեծանվարշավը: Կշրջենք երևանյան փողցներով, կայցելենք Մաշտոցի այգի, հետո կիջնենք Հրազդանի կիրճ:

Իսկ երեկոյան ժամը 16:00-ից 18:00-ն կլինի հեծանվավարժանք, ինչպես միշտ՝ Ծիծեռնակաերդի բարձունքում:
Սկիզբ` 3 նոյեմբերի, 2012, 06:00
Ավարտ` 3 նոյեմբերի, 2012, 11:00
Վայր` Երևան
 Հեծանվարշավ դեպի Ազատի կիրճ
Կայցելենք մեր կողմից սիրված վայրերը: Ճանապարհի բավականին մեծ հատված ձորով ենք գնալու: Լողալու ենք գետում, այնպես որ չմոռանաք վերցնել լողազգեստ: Ալոճ հավաքելու հույսեր էլ կան:

Երթուղին հետևյալն է`
Երևան - Ջրվեժ - Ողջաբերդ - Գեղադիր - Գառնի - Ազատի կիրճ, և վերադարձ:
Սկիզբ` 21 հոկտեմբերի, 2012, 05:00
Ավարտ` 21 հոկտեմբերի, 2012, 15:00
Վայր` Ազատի կիրճ
 Երևանի տոնը՝ հեծանիվներով
Այս կիրակի՝ հոկտեմբերի 14-ին, «Էրեբունի-Երևան 2794» տոնակատարությունների առթիվ Երևանի փոքր կենտրոնում երթևեկությունը կդադարեցվի, փողոցները կազատվեն վնասակար արտանետումներ և աղմուկ ստեղծող մեքենաներից: Մենք՝ հեծանվասերներս, չենք կարող հրաժարվել այսպիսի նվերից և դուրս կգանք տոնական հեծանվարշավի: Կվայելենք Երևանի ազատ փողոցները՝ ժպիտ և լավ տրամադրություն շռայլելով մեր համաքաղաքացիներին, կմասնակցենք միջոցառումների: Սա լավ առիթ է նաև ցույց տալու համար, թե որքան ենք մենք շատացել և որքան ենք ցանկանում ունենալ կանաչ, մաքուր, հեծանվային Երևան:
Սկիզբ` 14 հոկտեմբերի, 2012, 06:30
Ավարտ` 14 հոկտեմբերի, 2012, 13:00
Վայր` Երևան
 Հեծանվարշավ դեպի Արուճավանք
Այս արշավը քիչ թե շատ փորձառու հեծանվորդների համար է...
Սկիզբ` 7 հոկտեմբերի, 2012, 04:30
Ավարտ` 7 հոկտեմբերի, 2012, 14:00
Վայր` Արուճավանք
1 - 2 - ... - 8 - 9 - 10 - ... - 19