Անցած արշավներ
 Հեծանվարշավ դեպի Արզնու ձոր
Այս կիրակի ուղևորվում ենք Արզնու ձոր, ուր գետի ափին կվայելենք մեր հանգիստը և կըմպենք Արզնու մաքուր աղբյուրի ջուր: Այնուհետև կշարժվենք դեպի Եղվարդ, որտեղից մինչև Երևան արդեն միայն վայրէջքներ են:

Երթուղին հետևյալն է`
Լենինգրադյան - Կիևյան - Քոչար - Թբիլիսյան խճուղի - Սևանի մայրուղի - Արզնու ձոր - Եղվարդ - Զովունի -Երևան
Սկիզբ` 6 սեպտեմբերի, 2015, 09:00
Ավարտ` 6 սեպտեմբերի, 2015, 18:30
Վայր` Կոտայքի մարզ
 Հեծանվորդները Դիլիջանի վրանային ճամբարում
Դիլիջանում կազմակերպվում է բնապահպանական-սպորտային ճամբար, որի մասնակիցները Դիլիջանի երեխաներն են: Մենք՝ հեծանվորդներս, ճամբարին կմիանանք շաբաթ օրը՝ օգոստոսի 15-ին, կվերադառնանք՝ 16-ին: Ճամբարում կպատմենք «Հեծանիվ+»-ի գործունեության մասին, կխոսենք հեծանիվների, հեծանվարշավների և Հայաստանում հեծանվային շարժման մասին: Ցանկացողները կկարողանան կիսվել նաև հեծանիվ վարելու իրենց փորձով: Երեխաների համար կանցկացվի նաև հեծանվավարժանք:
Սկիզբ` 15 օգոստոսի, 2015, 07:30
Ավարտ` 16 օգոստոսի, 2015, 19:00
Վայր` Դիլիջան
 Հեծանվարշավ դեպի Մեղրաձորի ջրվեժներ
«Հեծանիվ+»-ը շարունակում է ջրային հեծանվարշավների սեզոնը: Այս անգամ գնում ենք Մեղրաձորի ջրվեժներ: Ոչ մի դեպքում չմոռանաք վերցնել լողազգեստ:
Սկիզբ` 9 օգոստոսի, 2015, 07:30
Ավարտ` 9 օգոստոսի, 2015, 19:00
Վայր` Մեղրաձոր
 Հեծանվարշավ դեպի Սևան
Այս կիրակի՝ հուլիսի 26-ին, «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու դեպի Սևան հեծանվարշավի: Ըստ եղանակային կանխատեսումների շաբաթվա վերջում երևանյան տապը գնալով սաստկանալու է, այնպես որ առիթը բաց չենք թողնում և գնում ենք Սևանում զովանալու: Երևանից Սևան կմեկնենք գնացքով, այնուհետև կիջնենք թերակղզուն հարակից լողափը: Վերադարձը կլինի ամբողջությամբ հեծանիվներով:
Սկիզբ` 26 հուլիսի, 2015, 07:30
Ավարտ` 26 հուլիսի, 2015, 20:00
Վայր` Սևանա լիճ
 Հեծանվարշավ և Վարդավառ Գառնու ձորում
Այս կիրակի՝ հուլիսի 12-ին, «Հեծանիվ+»-ը հրավիրում է միասին Գառնու ձորում զավանալու և Վարդավառի տոնը նշելու: Չմոռանաք ձեզ հետ վերցնել լողազգեստ և լավ տրամադրություն :)
Սկիզբ` 12 հուլիսի, 2015, 08:30
Ավարտ` 12 հուլիսի, 2015, 19:00
Վայր` Գառնի
 Հեծանվարշավ և գիշեր Թռչկանի գրկում
Ահա և տարվա ամենասպասված արշավը: Այս անգամ մի քիչ ավելի վաղ ենք կազմակերպում՝ այն անցած տարվա համեմատ ավելի ջրառատ տեսնելու և վայելելու ակնկալիքով: Վերադառնում ենք Թռչկանի ջրվեժ, մեր բնաշխարհի եզակի փրկված գանձերից մեկը, ով իր շուրջը հավաքեց բնության նկատմամբ թեկուզ չնչին սեր ունեցող յուրաքանչյուր ոգի: Տեսնել Թռչկանը և չսիրահարվել՝ անհնար է: Ձուլվել զով շիթերին, մաքրվել ու լիցքավորվել անսահման դրական էներգիայով՝ կատարյալ երանելություն:

Երկու օրով կտրվում ենք առօրյա կյանքից ու պոկվում դեպի Թռչկանի գիրկը՝ մաքրվելու ու աստղերի տակ երազելու... Արշավը մաքսիմալ հաճելի դարձնելու ու Թռչկանի մոտ շատ ժամանակ անցկացնելու նպատակով, Երևանից դեպի Գյումրի կգնանք գնացքով, հետո հեծանիվներով կուղևորվենք Թռչկան: Բոլոր բեռները կտեղափոխենք ավտոմեքենայով: Կանցկացնենք ուրախ և հետաքրքիր օր, երեկոյան կնստենք խարույկի շուրջ, կգիշերենք, իսկ հաջորդ օրը դեռ կեսօրը չբոլորած կշարժվենք դեպի Երևան:
Սկիզբ` 27 հունիսի, 2015, 07:30
Ավարտ` 28 հունիսի, 2015, 20:30
Վայր` Թռչկանի ջրվեժ
 Հեծանվարշավ դեպի Բջնի
Գնացքով մինչև Հրազդան, այնուհետև ձորերով մինչև Բջնի, ուր կըմպենք ընդերքից ժայթքող բնական գազով հանքային ջուր, հետո կմագլցենք Բջնիի բերդը՝ վայելելու մեր հանգիտը և գեղեցիկ տեսարանները, հետո կշարունակենք ձորերով մեր ճամփան դեպի Երևան:
Սկիզբ` 21 հունիսի, 2015, 07:00
Ավարտ` 21 հունիսի, 2015, 19:00
Վայր` Բջնի
 Հեծանվարշավ՝ թթակերություն
Այս կիրակի «Հեծանիվ+»-ը կազմակերպում է հայրենի բնության հրաշալի բարիքներից մեկին՝ անզուգական թթին նվիրված հեծանվարշավ: Կլինի թեթև հեծանվային զբոսանք, այնուհետև անմիջապես ծառերի վրայից կվայելենք թարմ, հյութեղ և քաղցր թութ:

Արշավը դասվում է հեշտերի և համովների շարքին:
Սկիզբ` 7 հունիսի, 2015, 10:00
Ավարտ` 7 հունիսի, 2015, 17:00
Վայր` Մխչյան
 «Անիվով նոր սկիզբ դնենք» հեծանվարշավ-ակցիա
Սիրելի հեծանվորդ ընկերներ:
Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ իրականացնում ենք մեծ միջոցառում-ակցիա՝ նվիրված առավել պաշտպանության կարիքն ունեցող՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին:
Միջոցառումը կազմակերպվում է «Հեծանիվ+» էկո մարզական ՀԿ-ի և «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության հիմնադրամի կողմից: Այն տեղի կունենա մայիսի 31-ին՝ կիրակի օրը, ժամը 10:30-ից, Թումոյի այգում: Կհավաքվենք միասին շուրջ 70 հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների հետ: Կլինեն նաև այլ հյուրեր ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Երեխաները կմնան այգում վայելելու իրենց համար կազմակերպված «ՕԳՆԻՐ ԻՆՁ ԵՐՋԱՆԻԿ ՄԵԾԱՆԱԼ» միջոցառման ուրախ օրը, մինչդեռ մենք ժամը 11-ից կուղեվորվենք Երևան-Էջմիածին-Երևան ՀԵԾԱՆՎԱՐՇԱՎ-ԱԿՑԻԱՆ իրականացնելու:
Սկիզբ` 31 մայիսի, 2015, 10:30
Ավարտ` 31 մայիսի, 2015, 18:00
Վայր` Էջմիածին
 Հեծանվարշավ դեպի Մարգարա
Այս կիրակի, մայիսի 17-ին, «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու հեծանվարշավի դեպի Արաքս գետի ափին գտնվող Մարգարա գյուղ: Հուսով
Սկիզբ` 17 մայիսի, 2015, 09:00
Ավարտ` 17 մայիսի, 2015, 18:30
Վայր` Մարգարա
1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - ... - 18 - 19