Անցած արշավներ
 Հեծանվարշավ դեպի Օհանավանք, Սաղմոսավանք
Այս կիրակի՝ սեպտեմբերի 15-ին, Սուրբ Խաչի տոնակատարության օրը, ճամփա կընկնենք և կայցելենք մի շարք եկեղեցիներ, իսկ հանգրվանը կլինի հայրենի բնության գեղատեսիլ կիրճերից մեկի՝ Քասախի կիրճի եզրին գտնվող Սաղմոսավանքը:
Սկիզբ` 15 սեպտեմբերի, 2013, 07:30
Ավարտ` 15 սեպտեմբերի, 2013, 16:00
Վայր` Սաղմոսավանք
 Մրգառատ հեծանվարշավ դեպի Դվին
Այս կիրակի՝ սեպտեմբերի 8-ին, արշավում ենք դեպի Դվին՝ հայրենի բնության անզուգական բարիքներից մեկի՝ հյութեղ ու բուրումնավետ դեղձի համտեսի: Շատ լավ առիթ նորից միասին հավաքվելու, հեծանիվներով քաղաքից դուրս գալու ու խոտերի վրա մեր հանգիստը վայելելու: Նշենք նաև, որ արշավը դասվում է հեշտերի շարքին:
Սկիզբ` 8 սեպտեմբերի, 2013, 07:30
Ավարտ` 8 սեպտեմբերի, 2013, 17:00
Վայր` Դվին
 Հեծանվային պտույտ Արայի լեռան շուրջ
Այս կիրակի՝ օգոստոսի 25-ին, իրականացնում ենք արդեն դասական դարձած հեծանվապտույտներից մեկը՝ Արայի լեռան շուրջ: Ճանապարհը անցնում է բերքատու այգիների կողքով, այնպես որ, հուսով ենք՝ նախորդ տարիների պես, այս անգամ էլ մեզ հյուրասեր մարդիկ կհանդիպեն և կհյուրասիրեն մեզ իրենց հյութեղ բերքից :)
Սկիզբ` 25 օգոստոսի, 2013, 07:00
Ավարտ` 25 օգոստոսի, 2013, 17:00
Վայր` Արայի լեռ
 Հեծանվարշավ դեպի Օշականի ձոր
Օգոստոսի 18-ին՝ կիրակի օրը, ժամը 09:00-ին, Հանրապետության Հրապարիկց, «Իդեալ Համակարգի» աշխատակիցները հեծանիվներով արշավ-ակցիա են անցկացնում՝ ուղևորվելով դեպի Օշական: «Հեծանիվ+»-ը ողջունում է ընկերությունների հետաքրքրությունը հեծանվային տրանսպորտի նկատմամբ և աջակցում՝ արշավը ավելի հետաքրքիր և անվտանգ դարձնելու համար:
Սկիզբ` 18 օգոստոսի, 2013, 07:00
Ավարտ` 18 օգոստոսի, 2013, 15:00
Վայր` Օշական
 Հեծանվարշավ դեպի Գառնու ձոր
Այս կիրակի՝ օգոստոսի 4-ին, արշավում ենք հայաստանյան ամենագեղատեսիլ ձորերից մեկը: Կայցելենք մեր ակտիվիստների ջանքերով պահպանվող «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը, հետո մեր հանգիստը կվայելենք գետի ափին: Ազատի ջրերը մաքրություն և զովություն են խոստանում, այնպես որ չմոռանաք վերցնել լողազգեստ:
Սկիզբ` 4 օգոստոսի, 2013, 07:30
Ավարտ` 4 օգոստոսի, 2013, 17:00
Վայր` Գառնի
 Ամառային հեծանվային զբոսանք
Այս շաբաթ օրը կիրականացնենք սկսնակ հեծանվորդների կողմից այդքան սպասված քաղաքային հեծանվարշավը: Կշրջենք երևանյան փողոցներով, կայցելենք Մաշտոցի այգի, հետո կիջնենք Հրազդանի կիրճ:
Սկիզբ` 3 օգոստոսի, 2013, 08:00
Ավարտ` 3 օգոստոսի, 2013, 14:00
Վայր` Երևան
 Հեծանվորդները Դիլիջանի վրանային ճամբարում
Դիլիջանում կազմակերպվում է բնապահպանական-սպորտային ճամբար, որի մասնակիցները Դիլիջանի երեխաներն են: Մենք՝ հեծանվորդներս, ճամբարին կմիանանք շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, կվերադառնանք՝ 28-ին: Ճամբարում կպատմենք «Հեծանիվ+»-ի գործունեության մասին, կխոսենք հեծանիվների, հեծանվարշավների և Հայաստանում հեծանվային շարժման մասին: Ցանկացողներին նաև հեծանիվ վարել կսովորեցնենք:

Մասնակցելու համար պետք է ունենաք քնապարկ կամ վերմակ, ցանկալի է նաև ունենալ վրան: Գիշերելու ենք մեկ գիշեր, անտառում:
Սկիզբ` 27 հուլիսի, 2013, 05:30
Ավարտ` 28 հուլիսի, 2013, 17:30
Վայր` Դիլիջան
 Հեծանվային Վարդավառ Սևանում
Այս կիրակի՝ հուլիսի 7-ին, «Հեծանիվ+»-ը հրավիրում է Վարդավառի տոնը միասին Սևանում նշելու: Երևանից Սևան կմեկնենք գնացքով, այնուհետև կիջնենք թերակղզու լողափը: Վերադարձը կլինի ամբողջությամբ հեծանիվներով:
Սկիզբ` 7 հուլիսի, 2013, 05:30
Ավարտ` 7 հուլիսի, 2013, 17:00
Վայր` Սևան
 Հեծանվարշավ և գիշեր Թռչկանի գրկում
Վերջապես՝ տարվա ամենասպասված արշավը, վերադառնում ենք Թռչկանի ջրվեժ, մեր բնաշխարհի եզակի փրկված գանձերից մեկը, ով իր շուրջը հավաքեց բնության նկատմամբ թեկուզ չնչին սեր ունեցող յուրաքանչյուր ոգի: Տեսնել Թռչկանը և չսիրահարվել՝ անհնար է: Ձուլվել զով շիթերին, մաքրվել ու լիցքավորվել անսահման դրական էներգիայով՝ կատարյալ երանելություն:

Երկու օրով կտրվում ենք առօրյա կյանքից ու պոկվում դեպի Թռչկանի գիրկը՝ մաքրվելու ու աստղերի տակ երազելու... Արշավը մաքսիմալ հաճելի դարձնելու ու Թռչկանի մոտ շատ ժամանակ անցկացնելու նպատակով, Երևանից դեպի Գյումրի կգնանք գնացքով, հետո հեծանիվներով կուղևորվենք Թռչկան: Բոլոր բեռները կտեղափոխենք մեքենայով: Կանցկացնենք ուրախ և հետաքրքիր օր, կնստենք խարույկի շուրջ, կգիշերենք, իսկ հաջորդ օրը դեռ կեսօրը չբոլորած կշարժվենք դեպի Երևան:

Ուշադրություն, «Հեծանիվ+»-ը բոլոր կազմակերպչական հարցերը վերցնում է իր վրա: Բոլոր մասնակիցների համար կապահովվեն վրաններ, քնապարկեր, խարույկի փայտ, սնունդ և երեկոյան խնջույք Թռչկանում, թեյ և հետաքրքիր անակնկալ: Վրանները, քնապարկերը, սնունդը և փայտը կտեղափոխի ավտոմեքենան: Թռչկանից վերադառնալիս կլինի նաև ուղեկցող մեքենա:
Սկիզբ` 29 հունիսի, 2013, 05:30
Ավարտ` 30 հունիսի, 2013, 18:00
Վայր` Թռչկան
 Հեծանվարշավ դեպի Մեղրաձորի ջրվեժներ
Ջրային հեծանվարշավերի սեզոնը սկսում ենք Մեղրաձորի արշավով: Մեղրաձորի չռիկը ժամանակին ջրառատ ջրվեժների կասկադ էր, բայց անցած տարի լուրեր ստացվեցին, որ կառուցված ՀԷԿ-ի պատճառով ջրի հոսքը խիստ նվազել է: Ամեն դեպքում՝ ջրվեժների տակ լողալու համար չմոռանաք լողազգեստ վերցնել:
Սկիզբ` 23 հունիսի, 2013, 05:30
Ավարտ` 23 հունիսի, 2013, 17:00
Վայր` Մեղրաձոր
1 - 2 - ... - 6 - 7 - 8 - ... - 19