Անցած արշավներ
 Հեծանվարշավ դեպի Եղվարդ
Բնության ծաղկման հետ զուգահեռ մեզ սպասվում են հեծանվարշավեր դեպի հայրենի բնաշխարհի ավելի գեղեցիկ և գողտրիկ վայրեր, սակայն մինչ այդ պետք է աստիճանաբար համապատասխան մարզավիճակ ձեռք բերել: Օգտվելով գալիք կիրակի օրը սպասվող հրաշալի արևոտ եղանակից՝ «Հեծանիվ+»-ը այս անգամ հրավիրում է մասնակցելու դեպի Եղվարդ հեծանվարշավի, որի բարդությունը համարվում է միջինից հեշտ: Մինչև Եղվարդ կլինեն վերելքներ, իսկ հետդարձը գրեթե ամբողջությամբ վայրէջքներ են: Եկեղեցի և հուշարձան այցելելուց հետո՝ արդեն արթնացող խոտերին, ջերմ արևի ներքո խաղեր կխաղանք և կվայելենք մեր հանգիստը:
Սկիզբ` 23 մարտի, 2014, 09:00
Ավարտ` 23 մարտի, 2014, 16:00
Վայր` Եղվարդ
 Հեծանվարշավ դեպի Կարմրավոր և Սպիտակավոր եկեղեցիներ
Այս կիրակի «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու դեպի Աշտարակի ձոր, Կարմրավոր և Սպիտակավոր եկեղեցիներ հեծանվարշավի: Արեգակը մեզ ջերմ և պայծառ օր կպարգևի, մենք էլ կհեծնենք մեր նժույգները և ուրախ շարասյունով կշարժվենք դեպի հետաքրքիր ու ճանաչողական մի ճամփորդության: Երթուղին բավականին հեշտ է, այնպես որ հարմար կլինի նաև սկսնակ հեծանվորդների համար: Տեղեկացնենք նաև, որ սպասվում է հաճելի անակնկալ մեր Արմինեի կողմից :)
Սկիզբ` 16 մարտի, 2014, 09:00
Ավարտ` 16 մարտի, 2014, 16:00
Վայր` Աշտարակի ձար
 Հեծանվային մարտի 8 - 2014
Մարտի 8-ին` կանանց տոնին, լցվենք ու լցնենք մեր շուրջը գեղեցկության և սիրո ալիքներով, և իհարկե` ևս մեկ անգամ քարոզենք առողջ ապրելակերպ:

Հավաքվում ենք շաբաթ օրը՝ մարտի 8-ին, ժամը 11:30-ին, հեծանիվների «ՀՎԶ» արհեստանոցում (Լենինգրադյան 31), որտեղից հեծանվային տոնական կառքի՝ «Princess Mariam» ռիկշայի ուղեկցությամբ կսկսենք մեր հեծանվարշավը: Մասնակցել ցանկացող, սակայն հեծանիվ չունեցող իգական սեռի ներկայացուցիչներին «ՀՎԶ» արհեստանոցը կտրամադրի նաև 15 անվճար հեծանիվ, այնպես որ շտապեք զանգահարել և ամրագրել ձեր հեծանիվը! 093-426-654 Սամվել, https://www.facebook.com/HVZarhestanoc
Սկիզբ` 8 մարտի, 2014, 10:30
Ավարտ` 8 մարտի, 2014, 15:00
Վայր` Երևան
 Հեծանվարշավ դեպի Էջմիածին
Որախությամբ հայտարարում ենք, որ այս կիրակի օրը բացում ենք հեծանվարշավերի սեզոնը: Սկզբից կլինեն մի քանի հեշտ արշավներ, այնուհետև դրանք աստիճանաբար կբարդանան: Այնպես որ, բոլոր սկսնակ հեծանվորդներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր կարոտել են հեծանիվն ու «Հեծանիվ+»-ի արշավները, հրավիրում ենք կիրակնօրյա հեծանվարշավի դեպի Էջմիածին: Միացեք առողջ կենսակերպը նախընտրող մեր ուրախ խմբին! Գալիք անմոռանալի արշավների ակնկալիքով՝ հեծանվարշավերի սեզոնը հայտարարում ենք բացված!!!
Սկիզբ` 23 փետրվարի, 2014, 09:00
Ավարտ` 23 փետրվարի, 2014, 16:00
Վայր` Էջմիածին
 Սուրբ Ծննդյան տոնը Ազատի կիրճում
Հունվարի 6-ից 7-ը իրականացնում ենք Սուրբ Ծննդյան տոնին նվիրված մեր ավանդական հեծանվարշավը դեպի Ազատի կիրճ: Գիշերը մնալու ենք ձորում: Կլինեն սառցե այսբերգների հաղթահարումներ, ձյուն, կոփում Ազատ գետում, խարույկ, խորոված սունկ, կարտոշկա, փլավ և խորհրդավոր մի գիշեր :) մոմ կվառենք և կտոնենք ծննդյան տոնը:

Մասնակիցները պետք է իրենց հետ ունենան տաք քնապարկ: Վրան վերցնել պետք չէ, գիշերելու ենք տնակում:
Սկիզբ` 6 հունվարի, 2014, 09:00
Ավարտ` 7 հունվարի, 2014, 17:00
Վայր` Ազատի կիրճ
 Հեծանվարշավ + դասական համերգ հեծանվորդների կատարմամբ
Սկսում ենք բացահայտել մեր հեծանվորդ ընկերների տաղանդները: Այս կիրակի արշավում ենք Էջմիածին, ուր մեր ընկերներից մեկի տանը կկազմակերպենք դասական համերգ: Սնունդը կգնենք տեղում և կցուցադրենք մեր խոհարարական արվեստը:

Իրենց ելույթներով մեր հաճելի ժամանցը կապահովեն հետևյալ հեծանվորդները՝

Վահիդ՝ կոնտրաբաս, թավ ջութակ,
Ամիր՝ ջութակ,
Բագրատ՝ դաշնամուր (չնայած դաշնամուր չի լինելու),
Արմինե՝ վոկալ, խոհարար,
Անդո՝ խոհարարի օգնական:

Եթե նվագելու կամ երգելու էլի ցանկացողներ կան՝ գրեք, ձեզ էլ ավելացնենք ցուցակում:

Հեծանվարշավը դասվում է հեշտերի շարքին, այնպես որ լավ առիթ է նաև սկսնակների համար: Հետո հեշտ արշավ ուզեք՝ չի լինի :)

Սպասվում է արևոտ և առանց տեղումների եղանակ: Սակայն օդի ջերմաստիճանը արդեն բավականին ցածր է, չմոռանաք վերցնել ձեռնոցներ:
Սկիզբ` 1 դեկտեմբերի, 2013, 09:00
Ավարտ` 1 դեկտեմբերի, 2013, 17:00
Վայր` Էջմիածին
 Աշնանային հեծանվարշավ դեպի Աղվերան
«Հեծանիվ+»-ը հրավիրում է դեպի Աղվերան հեծանվարշավի՝ օդափոխվելու և վայելելու անտառային ձմեռնամուտը: Գետակի ափին խարույկ կվառենք, կջերմանանք և սունկ կխորովենք: Ինչպես միշտ, Ճանապարհի բարդ մասը կգնանք գնացքով:
Սկիզբ` 3 նոյեմբերի, 2013, 06:30
Ավարտ` 3 նոյեմբերի, 2013, 17:00
Վայր` Աղվերան
 Հեծանվարշավ դեպի Մեղրաձորի ջրվեժներ
Քանի դեռ եղանակը թույլ է տալիս՝ գնում ենք աշնանային Մեղրաձորը տեսնելու: Իսկ ավելի համարձակների համար՝ ջրվեժների տակ լողալու համար չմոռանաք լողազգեստ վերցնել:

Մեկնարկը. կիրակի օրը՝ հոկտեմբերի 20-ին, առավոտյան 7:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
https://www.facebook.com/HVZarhestanoc
Սկիզբ` 20 հոկտեմբերի, 2013, 05:30
Ավարտ` 20 հոկտեմբերի, 2013, 17:00
Վայր` Կոտայքի մարզ
 Քաղաքային հեծանվազբոսանք
Այս շաբաթ օրը կիրականացնենք սկսնակ հեծանվորդների կողմից այդքան սպասված քաղաքային հեծանվարշավը: Կշրջենք երևանյան փողոցներով, կայցելենք Մաշտոցի այգի, հետո կիջնենք Հրազդանի կիրճ:

Հավաքվում ենք շաբաթ օրը՝ հոկտեմբերի 19 -ին, ժամը 10:00, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31)
https://www.facebook.com/HVZarhestanoc
Սկիզբ` 19 հոկտեմբերի, 2013, 08:00
Ավարտ` 19 հոկտեմբերի, 2013, 14:00
Վայր` Երևան
 Հեծանվավազք (Երևան - Երասխ, ...) + բերքի փառատոն
Երևի գիտեք, որ հոկտեմբերի 5-ին անցկացվում ա բերքի (գինու) փառատոն, ու միտք կա հեծանիվներով գնալ Արենի: Կարանք միասին գնանք, մրգից, պոպոքից, պնդուկից ուտենք, գինին խմենք ու գիշերը մնանք Արփի գյուղում, մեր Անդոյի բարեկամների տունն ա: Հետներս մենակ քնապարկ պիտի տանենք, վրանի կարիք չկա: Հետ դառնանք կիրակի օրը:

Հիմա ամենակարևորը, միտք կա նաև մի փոքրիկ թիմային մրցում կազմակերպել՝ Երևանից մինչև Երասխ: Արդեն բավականին շատացել ենք, առանձին արշավական խմբեր են ձևավորվել, բավականին հմտացել ենք, ու հետաքրքիր կլինի մի հատ մեզ սթրես տեստ անենք, տեսնենք ով ինչի ա ընդունակ ու ում կարա ձեռնոց նետի :)
Սկիզբ` 5 հոկտեմբերի, 2013, 05:30
Ավարտ` 6 հոկտեմբերի, 2013, 18:00
Վայր` Արենի
1 - 2 - ... - 5 - 6 - 7 - ... - 19