Անցած արշավներ
 Հեծանվարշավ + համերգ հեծանվորդների կատարմամբ (դո-սի-դո 3)
Համադրում ենք հաճելին հաճելիի հետ՝ հեծանվարշավ և համերգ հենց մեր հեծանվորդների կատարմամբ: Այս կիրակի կարշավենք Էջմիածին, ուր մեր հեծանվորդ ընկեր Վահիդի տանը կկազմակերպենք համերգ և կնշենք իր իսկ ծնունդը: Հրավիրված են բոլոր հեծանվորդները, համերգը կլինի դասական և ազատ ոճի, բոլոր ցանկացողները կարող են իրենց մասնակցությունն ունենալ: Կլինեն բազմաթիվ երաժշտական գործիքներ՝ կոնտրաբաս, ջութակ, ակորդեոն, կիթառ, շրթհարմոն և այլն:
Սկիզբ` 14 սեպտեմբերի, 2014, 10:00
Ավարտ` 14 սեպտեմբերի, 2014, 18:00
Վայր` Էջմիածին
 Երկօրյա հեծանվարշավ դեպի Թթուջուր, օգոստոսի 30-31
Այս շաբաթ-կիրակի, օգոստոսի 30-ից 31-ը «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու դեպի Թթուջուր երկօրյա հեծանվարշավի: Ամառվա այս վերջին հանգստյան օրերին պատրաստ եղեք վայելելու լեռային մաքուր օդ, վերելքներ և խելահեղ վայրէջքներ, խնձորի այգիներ, երեկոյան խնջույք խարույկի շուրջ և զով գիշեր: Կլինի նաև առավոտյան օծում թթուջրով:
Սկիզբ` 30 օգոստոսի, 2014, 06:00
Ավարտ` 31 օգոստոսի, 2014, 16:00
Վայր` Թթուջուր
 Հեծանվարշավ դեպի Գառնու ձոր
Այս կիրակի՝ օգոստոսի 3-ին, արշավում ենք հայաստանյան ամենագեղատեսիլ ձորերից մեկը: Կայցելենք մեր ակտիվիստների ջանքերով պահպանվող «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը, հետո մեր հանգիստը կվայելենք գետի ափին: Ազատի ջրերը մաքրություն և զովություն են խոստանում, այնպես որ չմոռանաք վերցնել լողազգեստ:
Սկիզբ` 3 օգոստոսի, 2014, 05:30
Ավարտ` 3 օգոստոսի, 2014, 16:00
Վայր` Գառնու ձոր
 Հեծանվարշավ և գիշեր Թռչկանի գրկում - 2014
Վերջապես՝ տարվա ամենասպասված արշավը, վերադառնում ենք Թռչկանի ջրվեժ, մեր բնաշխարհի եզակի փրկված գանձերից մեկը, ով իր շուրջը հավաքեց բնության նկատմամբ թեկուզ չնչին սեր ունեցող յուրաքանչյուր ոգի: Տեսնել Թռչկանը և չսիրահարվել՝ անհնար է: Ձուլվել զով շիթերին, մաքրվել ու լիցքավորվել անսահման դրական էներգիայով՝ կատարյալ երանելություն:

Երկու օրով կտրվում ենք առօրյա կյանքից ու պոկվում դեպի Թռչկանի գիրկը՝ մաքրվելու ու աստղերի տակ երազելու... Արշավը մաքսիմալ հաճելի դարձնելու ու Թռչկանի մոտ շատ ժամանակ անցկացնելու նպատակով, Երևանից դեպի Գյումրի կգնանք գնացքով, հետո հեծանիվներով կուղևորվենք Թռչկան: Բոլոր բեռները կտեղափոխենք մեքենայով: Կանցկացնենք ուրախ և հետաքրքիր օր, կնստենք խարույկի շուրջ, կգիշերենք, իսկ հաջորդ օրը դեռ կեսօրը չբոլորած կշարժվենք դեպի Երևան:
Սկիզբ` 19 հուլիսի, 2014, 05:30
Ավարտ` 20 հուլիսի, 2014, 19:00
Վայր` Թռչկան
 Հեծանվարշավ՝ թթակերություն
Այս կիրակի «Հեծանիվ+»-ը կազմակերպում է հայրենի բնության հրաշալի բարիքներից մեկին՝ անզուգական թթին նվիրված հեծանվարշավ: Կլինի թեթև հեծանվային զբոսանք, այնուհետև անմիջապես ծառերի վրայից կվայելենք թարմ, հյութեղ և քաղցր թութ:

Արշավը դասվում է հեշտերի և համովների շարքին:
Սկիզբ` 1 հունիսի, 2014, 08:00
Ավարտ` 1 հունիսի, 2014, 15:00
Վայր` Մխչյան
 Հեծանվարշավ դեպի Գառնու ձոր
Այս կիրակի՝ մայիսի 18-ին, արշավում ենք հայաստանյան ամենագեղատեսիլ ձորերից մեկը: Կայցելենք մեր ակտիվիստների ջանքերով պահպանվող «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը, հետո մեր հանգիստը կվայելենք գետի ափին: Ազատի ջրերը մաքրություն և զովություն են խոստանում, այնպես որ չմոռանաք վերցնել լողազգեստ:
Սկիզբ` 18 մայիսի, 2014, 07:30
Ավարտ` 18 մայիսի, 2014, 17:00
Վայր` Գառնի
 Հեծանվարշավ դեպի Օշականի ձոր
Այս կիրակի «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու ևս մեկ սպասված հեծանվարշավի՝ դեպի Օշականի ձոր: Այս արշավը ամենասիրվածներից է և չհոգնեցնողը, իսկ Աշտարակ-Օշական արահետը իրական հեծանվային զբոսանքի հաճույք է պարգևում: Կիջնենք նաև գեղատեսիլ Քասախի կիրճ, ուր կվայելենք մեր հանգիստը, ցանկացողները կարող են նաև գետում լողանալ: Այնուհետև կշարունակենք մեր ուղին և կվերադառնանք Երևան:
Սկիզբ` 4 մայիսի, 2014, 08:00
Ավարտ` 4 մայիսի, 2014, 16:00
Վայր` Օշական
 Հեծանվարշավ դեպի Բջնի
Գնացքով մինչև Հրազդան, այնուհետև ձորերով մինչև Բջնի, ուր կըմպենք ընդերքից ժայթքող բնական գազով հանքային ջուր, հետո կմագլցենք Բջնիի բերդը՝ վայելելու մեր հանգիտը և գեղեցիկ տեսարանները, հետո կշարունակենք ձորերով մեր ճամփան դեպի Երևան:

Մեկնարկը. կիրակի օրը՝ ապրիլի 27-ին, առավոտյան 7:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
https://www.facebook.com/HVZarhestanoc
Սկիզբ` 27 ապրիլի, 2014, 05:30
Ավարտ` 27 ապրիլի, 2014, 16:30
Վայր` Կոտայքի մարզ
 Քաղաքային հեծանվազբոսանք
Այս կիրակի օրը կիրականացնենք սկսնակ հեծանվորդների կողմից այդքան սպասված քաղաքային հեծանվարշավը: Կշրջենք երևանյան փողոցներով, կայցելենք Մաշտոցի այգի, հետո կիջնենք Հրազդանի կիրճ:

Հավաքվում ենք կիրակի օրը՝ ապրիլի 13 -ին, ժամը 10:00, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31)
https://www.facebook.com/HVZarhestanoc
Սկիզբ` 13 ապրիլի, 2014, 08:00
Ավարտ` 13 ապրիլի, 2014, 14:00
Վայր` Երևան
 Հեծանվարշավ դեպի Դվին՝ ծաղկած ծառերի հետքերով
Այս արշավը նախատեսված էր իրականացնել մարտի 30-ին, սակայն բոլորիս հայտնի է, թե նախօրեից սկսած ինչ անակնկալ մատուցեց եղանակը, և ստիպված եղանք արշավը հետաձգել: Թե ինչքանով են տուժել այգիները և ինչ վիճակում մենք դրանք կգտնեք՝ կտեսնենք դեպի Դվին արշավի մեր երկրորդ փորձից: Այս անգամ ձյուն, կարկուտ և նման արհավիրքներ չենք սպասում :)

Ստորև ներկայացված է միջոցառման նախկին տեսքստը:

Գարունը տեսնելու և շնչելու հեծանվարշավ՜ Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, «Հեծանիվ+»-ը հրավիրում է դեպի Դվինի այգիներ արշավի, ուր այս օրերին ծաղկած ծիրանենիները հագեցնում են օդը իրենց մեղրահոտ բուրմունքով՝ արբեցնելով քնից արթնացած և ծաղկին կարոտած մեղուներին ու բզեզներին:

Այգիների միջով կմագլցենք նաև Դվինի թագավորական պալատի միջնաբերդը, որտեղից բացվող տեսարանները խենթացնում են իրենց գեղեցկությամբ:
Սկիզբ` 6 ապրիլի, 2014, 07:00
Ավարտ` 6 ապրիլի, 2014, 16:00
Վայր` Դվին
1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - ... - 18 - 19