Անցած արշավներ
 Հեծանվարշավ դեպի Աղվերան
«Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու փարթամ անտառներով և ծաղկաշատ ձորակներով հարուստ հեծանվարշավերից մեկին՝ շնչելու անտառային թարմ օդ և վայելելու հանգիստ գետակի ափին՝ ծառերի զովի ներքո:
Սկիզբ` 3 մայիսի, 2015, 07:40
Ավարտ` 3 մայիսի, 2015, 18:30
Վայր` Աղվերան
 Հեծանվարշավ դեպի Օշականի ձոր
Այս կիրակի «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու ևս մեկ սպասված հեծանվարշավի՝ դեպի Օշականի ձոր: Այս արշավը ամենասիրվածներից է և չհոգնեցնողը, իսկ Աշտարակ-Օշական արահետը իրական հեծանվային զբոսանքի հաճույք է պարգևում: Կիջնենք նաև գեղատեսիլ Քասախի կիրճ, ուր կվայելենք մեր հանգիստը, ցանկացողները կարող են նաև գետում լողանալ: Այնուհետև կշարունակենք մեր ուղին և կվերադառնանք Երևան:
Սկիզբ` 19 ապրիլի, 2015, 09:30
Ավարտ` 19 ապրիլի, 2015, 18:00
Վայր` Օշական
 Հեծանվարշավ դեպի Եղվարդ
Օգտվելով գալիք կիրակի օրը սպասվող հրաշալի արևոտ եղանակից՝ «Հեծանիվ+»-ը այս անգամ հրավիրում է մասնակցելու դեպի Եղվարդ հեծանվարշավի, որի բարդությունը համարվում է միջինից հեշտ: Մինչև Եղվարդ կլինեն վերելքներ, իսկ հետդարձը գրեթե ամբողջությամբ վայրէջքներ են: Եթե բարեհաջող և շուտ հասնենք Եղվարդի եկեղեցին, ապա հնարավորություն կունենանք մասնակցելու պատարագին` Քրիստոսի հարության կապակցությամբ: Եկեղեցի և հուշարձան այցելելուց հետո՝ արդեն արթնացող խոտերին, ջերմ արևի ներքո խաղեր կխաղանք և կվայելենք մեր հանգիստը:
Սկիզբ` 5 ապրիլի, 2015, 10:00
Ավարտ` 5 ապրիլի, 2015, 17:30
Վայր` Կոտայքի մարզ
 Հեծանվարշավ դեպի Դվին՝ ծաղկունքին ընդառաջ
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, «Հեծանիվ+»-ը հրավիրում է դեպի Դվինի այգիներ արշավի, ուր այս օրերին ծաղկած ծիրանենիները հագեցնում են օդը իրենց մեղրահոտ բուրմունքով՝ արբեցնելով քնից արթնացած և ծաղկին կարոտած մեղուներին ու բզեզներին:

Այգիների միջով կմագլցենք նաև Դվինի թագավորական պալատի միջնաբերդը, որտեղից բացվող տեսարանները խենթացնում են իրենց գեղեցկությամբ:
Սկիզբ` 22 մարտի, 2015, 09:30
Ավարտ` 22 մարտի, 2015, 17:30
Վայր` Արարատի մարզ
 Հեծանվային մարտի 8 - 2015
Այս կիրակի՝ մարտի 8-ին, հրավիրում ենք բոլոր տղաներին և աղջիկներին կանանց տոնը հեծանվարշավով նշելու, բնության հետ շփվելու, միմյանց ուրախություն և ժպիտ պարգևելու:

Կարշավենք Աշտարակում գտվող «Այրուձի» հեծյալ ակումբ, որտեղ հնարավորություն կունենանք ձիերի հետ շփվելու, կերակրելու և, ինչու չէ, նաև հեծնելու: Ակումբի տնօրեն Գագիկ Փարադյանի օգնությամբ բոլոր աղջիկները հնարավորություն կունենան անվճար ձի հեծնելու և վարելու: Չմոռանաք վերցնել ձեր ֆոտոխցիկները, գեղեցիկ և հիշարժան պահեր շատ են լինելու :) Բոլոր ցանկացողները կարող են նաև որոշակի գումար նվիրաբերել ձիերի սննդի համար:

Մասնակցել ցանկացող, սակայն հեծանիվ չունեցող իգական սեռի ներկայացուցիչներին «ՀՎԶ» արհեստանոցը կտրամադրի նաև 10 անվճար հեծանիվ, այնպես որ շտապեք զանգահարել և ամրագրել ձեր հեծանիվը՝ 093-426-654 Սամվել:
Սկիզբ` 8 մարտի, 2015, 10:00
Ավարտ` 8 մարտի, 2015, 17:00
Վայր` Աշտարակ
 Երևանյան հեծանվազբոսանք
Այս կիրակի՝ մարտի 1-ին, «Հեծանիվ+»-ը հրավիրում է քաղաքային հեծանվարշավով գարնան գալուստը նշելու և երևանյան ամենագեղեցիկ զբոսայգիներից մեկում մեր հանգիստը անցկացնելու: Երթուղին ամենահեշտերից է, այնպես որ այս արշավը լավ հնարավորություն կլինի ինչպես սկսնակ, այնպես էլ ձմեռային քնից արթնանալ ցանկացող հեծանվորդների համար:
Սկիզբ` 1 մարտի, 2015, 10:00
Ավարտ` 1 մարտի, 2015, 17:00
Վայր` Երևան
 Հեծանվարշավ դեպի Էջմիածին
Բոլոր սկսնակ հեծանվորդներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր կարոտել են հեծանիվն ու «Հեծանիվ+»-ի արշավները, հրավիրում ենք կիրակնօրյա հեծանվարշավի դեպի Էջմիածին: Միացեք առողջ կենսակերպը նախընտրող մեր ուրախ խմբին! Գալիք անմոռանալի արշավների ակնկալիքով՝ հեծանվարշավերի սեզոնը հայտարարում ենք բացված!!! Միայն թե առայժմ չմոռանաք վերցնել տաք ձեռնոցներ :)

Կայցելենք նաև էջմիածնի շների կացարան, այնպես որ, առիթը օգտագործելով, բոլոր ցանկացողները կարող են իրենց օգնությունը ցուցաբերել մեր չորքոտանի բարեկամներին: Որպեսզի դատարկաձեռն չգնանք, որոշակի գումար կհավաքենք (ով ինչքան կկամենա կամ կկարողանա) և շների համար սնունդ կգնենք:
Սկիզբ` 15 փետրվարի, 2015, 10:00
Ավարտ` 15 փետրվարի, 2015, 17:00
Վայր` Էջմիածին
 Հեծանվարշավ դեպի Կարմրավոր և Սպիտակավոր եկեղեցիներ
Այս կիրակի «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու դեպի Աշտարակի ձոր, Կարմրավոր և Սպիտակավոր եկեղեցիներ հեծանվարշավի: Տեղումներ չեն սպասվում, արեգակը մեզ պայծառ օր կպարգևի, մենք էլ կհեծնենք մեր նժույգները և շարասյունով կշարժվենք դեպի հետաքրքիր ու ճանաչողական մի ճամփորդության: Երթուղին բավականին հեշտ է, այնպես որ հարմար կլինի նաև սկսնակ հեծանվորդների համար: Միայն թե չմոռանաք վերցնել տաք ձեռնոցներ:
Սկիզբ` 25 հունվարի, 2015, 10:00
Ավարտ` 25 հունվարի, 2015, 17:00
Վայր` Աշտարակի ձար
 Սուրբ Ծննդյան տոնը Ազատի կիրճում
Հունվարի 5-ից 6-ը իրականացնում ենք Սուրբ Ծննդյան տոնին նվիրված մեր ավանդական հեծանվարշավը դեպի Ազատի կիրճ: Գիշերը մնալու ենք ձորում: Կլինեն ձյուն, կոփում Ազատ գետում, խարույկ, խորոված սունկ, կարտոշկա, փլավ և խորհրդավոր մի գիշեր :) մոմ կվառենք և կտոնենք ծննդյան տոնը:
Սկիզբ` 5 հունվարի, 2015, 09:30
Ավարտ` 6 հունվարի, 2015, 17:00
Վայր` Ազատի կիրճ
 Անձրևային, ռոմանտիկ և երաժշտական հեծանվարշավ դեպի Էջմիածին
Նորից արշավում ենք Էջմիածին, ու նորից Վահիդենց հյուրընկալ տուն, ուր կենդանի համերգի հնչյունների ներքո կվայելենք տաք թեյ և կանցկացնենք աշնանային հաճելի մի օր:

Եղանակն էլ, կարծես պատվերով, սպասվում է անձրևային, թաց և ռոմանտիկ :)
Սկիզբ` 2 նոյեմբերի, 2014, 10:00
Ավարտ` 2 նոյեմբերի, 2014, 18:00
Վայր` Էջմիածին
1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - ... - 18 - 19