Անցած արշավներ
 Հեծանվարշավ դեպի Գառնու ձոր
Երկարատև դադարից հետո այս կիրակի, ապրիլի 24-ին, արշավում ենք հայաստանյան ամենագեղատեսիլ ձորերից մեկը: Կայցելենք «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը, հետո մեր հանգիստը կվայելենք գետի ափին: Ցանկացողները կարող են թրջվել Ազատ գետի սառը ջրերում, այնպես որ չմոռանաք վերցնել լողազգեստ:
Սկիզբ` 24 ապրիլի, 2016, 09:30
Ավարտ` 24 ապրիլի, 2016, 18:00
Վայր` Գառնու ձոր
 Հեծանվարշավ դեպի Օշականի ձոր
Այս կիրակի «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու երկար սպասված հեծանվարշավի՝ դեպի Օշականի ձոր: Այս արշավը ամենասիրվածներից է և չհոգնեցնողը, իսկ Աշտարակ-Օշական արահետը իրական հեծանվային զբոսանքի հաճույք է պարգևում: Կիջնենք նաև գեղատեսիլ Քասախի կիրճ, ուր կվայելենք մեր հանգիստը, ցանկացողները կարող են նաև գետում լողանալ: Այնուհետև կշարունակենք մեր ուղին և կվերադառնանք Երևան: Միայն թե չմոռանաք վերցնել տաք ձեռնոցներ:
Սկիզբ` 3 ապրիլի, 2016, 09:30
Ավարտ` 3 ապրիլի, 2016, 18:00
Վայր` Օշական
 Հեծանվարշավ դեպի Դվին՝ ծաղկունքին ընդառաջ
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, «Հեծանիվ+»-ը հրավիրում է դեպի Դվինի այգիներ արշավի, ուր այս օրերին ծաղկած ծիրանենիները հագեցնում են օդը իրենց մեղրահոտ բուրմունքով՝ արբեցնելով քնից արթնացած և ծաղկին կարոտած մեղուներին ու բզեզներին:

Այգիների միջով կմագլցենք նաև Դվինի թագավորական պալատի միջնաբերդը, որտեղից բացվող տեսարանները խենթացնում են իրենց գեղեցկությամբ:
Սկիզբ` 19 մարտի, 2016, 09:30
Ավարտ` 19 մարտի, 2016, 18:30
Վայր` Դվին
 Հեծանվարշավ դեպի Արզնու ձոր
Այս կիրակի ուղևորվում ենք Արզնու ձոր, ուր գետի ափին կվայելենք մեր հանգիստը և կըմպենք Արզնու մաքուր աղբյուրի ջուր: Այնուհետև կշարժվենք դեպի Եղվարդ, որտեղից մինչև Երևան արդեն միայն վայրէջքներ են:

Երթուղին հետևյալն է`
Լենինգրադյան - Կիևյան - Քոչար - Թբիլիսյան խճուղի - Սևանի մայրուղի - Արզնու ձոր - Եղվարդ - Զովունի -Երևան
Սկիզբ` 28 փետրվարի, 2016, 10:00
Ավարտ` 28 փետրվարի, 2016, 17:00
Վայր` Կոտայքի մարզ
 Հեծանվարշավ դեպի Կարմրավոր և Սպիտակավոր եկեղեցիներ
Այս կիրակի «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու դեպի Աշտարակի ձոր, Կարմրավոր և Սպիտակավոր եկեղեցիներ հեծանվարշավի: Տեղումներ չեն սպասվում, արեգակը մեզ պայծառ օր կպարգևի, մենք էլ կհեծնենք մեր նժույգները և շարասյունով կշարժվենք դեպի հետաքրքիր ու ճանաչողական մի ճամփորդության: Երթուղին բավականին հեշտ է, այնպես որ հարմար կլինի նաև սկսնակ հեծանվորդների համար: Միայն թե չմոռանաք վերցնել տաք ձեռնոցներ:
Սկիզբ` 14 փետրվարի, 2016, 10:00
Ավարտ` 14 փետրվարի, 2016, 17:00
Վայր` Աշտարակի ձար
 Հեծանվարշավ դեպի Էջմիածին
Բոլոր սկսնակ հեծանվորդներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր կարոտել են հեծանիվն ու «Հեծանիվ+»-ի արշավները, հրավիրում ենք շաբաթօրյա հեծանվարշավի դեպի Էջմիածին: Միացե՛ք առողջ կենսակերպը նախընտրող մեր ուրախ խմբին: Գալիք անմոռանալի արշավների ակնկալիքով՝ հեծանվարշավերի սեզոնը հայտարարում ենք բացված՜՜՜ Միայն թե առայժմ չմոռանաք վերցնել տաք ձեռնոցներ :)
Սկիզբ` 6 փետրվարի, 2016, 10:00
Ավարտ` 6 փետրվարի, 2016, 17:00
Վայր` Էջմիածին
 Հեծանվարշավ դեպի Օշականի ձոր
Այս կիրակի «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու երկար սպասված հեծանվարշավի՝ դեպի Օշականի ձոր: Այս արշավը ամենասիրվածներից է և չհոգնեցնողը, իսկ Աշտարակ-Օշական արահետը իրական հեծանվային զբոսանքի հաճույք է պարգևում: Կիջնենք նաև գեղատեսիլ Քասախի կիրճ, ուր կվայելենք մեր հանգիստը, ցանկացողները կարող են նաև գետում լողանալ: Այնուհետև կշարունակենք մեր ուղին և կվերադառնանք Երևան: Միայն թե չմոռանաք վերցնել տաք ձեռնոցներ:
Սկիզբ` 22 նոյեմբերի, 2015, 09:30
Ավարտ` 22 նոյեմբերի, 2015, 18:00
Վայր` Օշական
 Հեծանվային պտույտ Արայի լեռան շուրջ
Այս կիրակի՝ հոկտեմբերի 25-ին, իրականացնում ենք մեր սիրված հեծանվապտույտներից մեկը՝ Արայի լեռան շուրջ:
Սկիզբ` 25 հոկտեմբերի, 2015, 09:00
Ավարտ` 25 հոկտեմբերի, 2015, 18:00
Վայր` Արայի լեռ
 Շաբաթօրյա հեծանվարշավ դեպի Գառնու ձոր
Բազմաթիվ խնդրանքներով այս հեծանվարշավը կազմակերպում ենք շաբաթ օրը՝ հնարավորություն տալով մասնակցել նաև կիրակի օրերին զբաղված մեր հեծանվասերներին:

Եվ այսպես, այս շաբաթ՝ հոկտեմբերի 10-ին, արշավում ենք հայաստանյան ամենագեղատեսիլ ձորերից մեկը: Կայցելենք «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը, հետո մեր հանգիստը կվայելենք գետի ափին: Ազատի ջրերը մաքրություն և զովություն են խոստանում, այնպես որ չմոռանաք վերցնել լողազգեստ:
Սկիզբ` 10 հոկտեմբերի, 2015, 09:00
Ավարտ` 10 հոկտեմբերի, 2015, 18:30
Վայր` Գառնի
 Մրգառատ հեծանվարշավ դեպի Դվին
Այս կիրակի՝ սեպտեմբերի 20-ին, արշավում ենք դեպի Դվին՝ հայրենի բնության անզուգական բարիքներից մեկի՝ հյութեղ ու բուրումնավետ դեղձի համտեսի: Շատ լավ առիթ նորից միասին հավաքվելու, հեծանիվներով քաղաքից դուրս գալու ու խոտերի վրա մեր հանգիստը վայելելու: Նշենք նաև, որ արշավը դասվում է հեշտերի շարքին:
Սկիզբ` 20 սեպտեմբերի, 2015, 09:00
Ավարտ` 20 սեպտեմբերի, 2015, 18:00
Վայր` Դվին
1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - ... - 18 - 19