Անցած արշավներ
 Երկաթյա նժույգներով` տեսնելու իրական նժույգներին
"Հեծանիվ+"-ը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, շարունակում է կազմակերպել արշավների շարք` նվիրված մարդու և բնության միջև ներդաշնակության ամրապնդմանը: Այս անգամ էլ ուղևորվում ենք դեպի Ուշի, ուր և տեղակայված է Հայաստանում միակ Հիպոթերապիայի կենտրոնը: Կենտրոնում հնարավորությու կունենաք ականատես լինելու ձիերի հետ շփման միջոցով երեխաների բուժման ընթացքին, ինքներդ շփվելու ձիերի հետ, կերակրելու, հնարավոր է` հեծնելու նրանց:
Սկիզբ` 27 հունիսի, 2010, 05:00
Ավարտ` 27 հունիսի, 2010, 14:00
Վայր` Ուշի
 Հայոց Թագավորների հետքերով
Նպատակակետը` Դվինի միջնաբերդ (կամ այն ինչ նրանից պահպանվել է)
Երկարությունը` 80 կմ
Երթուղին` ՀՎԶ (Լենինգրադյան 31) – Այնթափ – Մարմարաշեն – Մխչյան – Դվին – Վերին Դվին – Դվին – Բերգանուշ – Երևան
Սկիզբը` կիրակի օրը առավոտյան 10:00–ին
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային
Սկիզբ` 20 հունիսի, 2010, 05:00
Ավարտ` 20 հունիսի, 2010, 14:00
Վայր` Դվին
 Հեծանվարշավ դեպի Սևան
Երբ` կիրակի օրը
Ուր` Սևան
Հեռավորություն` 90 կմ
Բարդությունը` հեշտ, դժվար մասը գնացքը կտանի
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, չմոռանաք վերցնել լողազգեստ և սրբիչ
Սկիզբ` 13 հունիսի, 2010, 01:40
Ավարտ` 13 հունիսի, 2010, 15:00
Վայր` Սևան
 "ՀԵԾԱՆԻՎ+" պաշտոնական կայքի բացում
Շաբաթ օրը կայանալու է այնքան սպասված մեր պաշտոնական կայքի բացման հանդիսավոր արարողությունը ՄԻԺԻ -ի (Այգեձոր 4) գրասենյակում: Արարողության ընթացքում մեր հմուտ դիզայներն ու դեվելոփերը կծանոթացնեն կայքի հնարավորություններին, ֆունկցիոնալությանը, կլինեն վիդեոռոլիկներ, սլայդեր Հայաստանում արդեն 2 տարի ձևավորված հեծանվային շարժման, նրա ակտիվիստների, հեռու մոտիկ հեծանվարշավերի, բազմաթիվ միջոցառումների մասին: Կլինի նաև հյուրասիրություն:
Սկիզբ` 5 հունիսի, 2010, 06:00
Ավարտ` 5 հունիսի, 2010, 12:00
Վայր` Երևան, Այգեձոր 4
 Հեծանվապտույտ Հատիս լեռան շուրջ
Ցանկանու՞մ եք գոնե մի քանի ժամով կտրվել Երևանի շոգից ու փոշուց, մասնակցել հետաքրքիր, արկածներով լեցուն, վայրի հեծանվարշավին: Ուրեմն միացեք մե՛զ: Հեծանիվներով պտույտ ենք կատարելու Հատիս լեռան շուրջ: Հասնելու ենք Հատիս լեռան լանջի ձներին և համանուն գյուղին: Կշնչենք սառը լեռնային օդ, կհանդիպենք հատիսյան նուրբ ծաղիկներին, կխաղանք ձների հետ, կզովանանք Գեղամա լեռների ճերմակ գագաթներով...
Սկիզբ` 23 մայիսի, 2010, 04:00
Ավարտ` 23 մայիսի, 2010, 15:00
Վայր` Հայաստան
1 - 2 - 3 - ... - 16 - 17 - 18 - 19