Անցած արշավներ
 Հեծանվարշավ դեպի Սևան
Գնալու ենք գնացքով մինչև Հրազդան քաղաք, այնտեղից հեծանիվներով մինչև մոտակա հարմար ափ: Վերադարձը միայն հեծանիվներով:
Սկիզբ` 26 հունիսի, 2011, 02:00
Ավարտ` 26 հունիսի, 2011, 14:00
Վայր` Սևանա լիճ
 Հեծանիվներով Օշականի ձոր` լողանալու
Կիջնենք գեղատեսիլ Քասախի կիրճը, կվայելենք սառը գետը: Հետո կշարունակենք մեր ուղին դեպի Էջմիածին և կվերադառնանք Երևան:
Սկիզբ` 19 հունիսի, 2011, 05:00
Ավարտ` 19 հունիսի, 2011, 13:30
Վայր` Օշականի ձոր
 Հեծանվարշավ – թթակերություն
Երթուղին հետևյալն է` Երևան – Փարաքար – Մուսալեռ – Զվարթնոց – Էջմիածին – Սիփանիկ – Հովտաշատ – Հայանիստ – Խաչփառ – Գեղանիստ – Կարմիր Բլուր
Սկիզբ` 12 հունիսի, 2011, 05:00
Ավարտ` 12 հունիսի, 2011, 13:00
Վայր` Հայաստան
 Հեծանվարշավ դեպի Աղվերան
Հավաքվում ենք ՀՎԶ արհեստանոցում կիրակի օրը առավոտյան ժամը 7:00, որպեսզի հասնենք գնացքին, որը Քանաքեռ կայարանից շարժվելու է 8:20 -ին:

Երթուղին հետևյալն է`
ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Քանաքեռ կայարան, գնացքով մինչև ք. Չարենցավան, մնացած ճանապարհը կանցնենք հեծանիվներով` Չարենցավան - Ալափարս - Արզական - Աղվերան, հետ դարձ` Աղվերան - Արզական - Քարաշամբ - Արգել - Նուռնուս - Նոր Գեղի - Արզնի - Երևան:
Սկիզբ` 29 մայիսի, 2011, 02:00
Ավարտ` 29 մայիսի, 2011, 14:00
Վայր` Աղվերան
 Հեծանվարշավ դեպի Արզնի ձոր
Երթուղին հետևյալն է` Երևան – Արզնի – Եղվարդ – Զովունի – Երևան

Մեկնարկը` կիրակի օրը, մայիսի 22-ին, առավոտյան ժ. 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Հեռավորությունը` 48 կմ
Բարդությունը` * * - - - (2/5)
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային
Սկիզբ` 22 մայիսի, 2011, 05:00
Ավարտ` 22 մայիսի, 2011, 14:00
Վայր` Արզնի
 Հեծանվարշավ դեպի Էջմիածին
Բաց մի թողեք հեծանվային արշավների հաճույքը վայելելու ձեր շանսը: Այս անգամ իրականացնում ենք ամենահեշտ և կարճ արշավներից մեկը` մինչև Էջմիածին:
Սկիզբ` 15 մայիսի, 2011, 05:00
Ավարտ` 15 մայիսի, 2011, 14:00
Վայր` Էջմիածին
 Հեծանվարշավ "Դեպի մաքուր Արարատ"
Երևանից դուրս կգանք առավոտյան 10:00-ին, ժամը 15:00-ին կլինենք Արարատ քաղաքում, որտեղ այդ ժամին սկսվելու է ռոք փառատոնը (մուտքն ազատ է):

Երթուղին հետևյալն է`
Երևան - Այնթափ - Մասիս - Արտաշատ - Արարատ - Երևան
Սկիզբ` 8 մայիսի, 2011, 05:00
Ավարտ` 8 մայիսի, 2011, 15:00
Վայր` Արարատ
 Հեծանվարշավ դեպի Խոր Վիրապ
Երթուղին հետևյալն է`
Երևան - Այնթափ - Մասիս - Արտաշատ - Խոր Վիրապ - Երևան

Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31)
Հեռավորությունը` 90 կմ
Բարդությունը` * * --- (2/5)
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային
Սկիզբ` 1 մայիսի, 2011, 04:00
Ավարտ` 1 մայիսի, 2011, 14:00
Վայր` Խոր Վիրապ
 Պտույտ Հատիս լեռան շուրջ III
Այս շաբաթ ունենալու ենք 2 հեծանվարշավ` բարդ և թեթև, շաբաթ և կիրակի օրերին:

Եվ այսպես արշավ համար 1` Հատիսյան հեծանվապտույտ: Կհասնենք համարձակ և քնքուշ ծաղիկներով ալպիական մարգագետիններին, ձների վրա ոտաբոբիկ կվազվզենք, 40 կմ վերելք, 45 կմ վայրէջք :) եղանակային բարդ պայմաններին ընդառաջ~
Սկիզբ` 30 ապրիլի, 2011, 04:00
Ավարտ` 30 ապրիլի, 2011, 14:00
Վայր` Հատիս լեռ
 Հեծանվարշավ դեպի Օհանավանք, Սաղմոսավանք
Նախ կայցելենք Քասախ, ուր կծանոթանանք տեղի հեծանվորդների հետ, կկատարենք փորձի փոխանակում: Այնուհետև կշարունակենք մեր ուղին դեպի Օհանավանք և Սաղմոսավանք:
Սկիզբ` 16 ապրիլի, 2011, 05:00
Ավարտ` 16 ապրիլի, 2011, 13:30
Վայր` Սաղմոսավանք
1 - 2 - ... - 14 - 15 - 16 - ... - 19