Անցած արշավներ
 Հեծանվարշավ դեպի Օհանավանք, Սաղմոսավանք
Երթուղին հետևյալն է`
Երևան - Աշտարակ - Մուղնի - Կարբի - Օհանավանք - Սաղմոսավանք - Երևան
Գնալու ճանապարհը ամբողջությամբ հարուստ է վերելքներով, իսկ հետ դարձը վայրեջքներով: Այնպես որ, գնալուց շատ կհոգնենք, իսկ հետ գալուց կտանջվեն միայն մեր ձեռքերը (արգելակները անընդհատ սեխմելուց:ՃՃ)
Սկիզբ` 11 սեպտեմբերի, 2011, 04:00
Ավարտ` 11 սեպտեմբերի, 2011, 14:00
Վայր` Հայաստան
 Հեծանվարշավ դեպի Էջմիածին
Հատուկ սկսնակների համար`
Այս անգամ իրականացնում ենք ամենահեշտ և կարճ արշավներից մեկը`մինչև Էջմիածին:

Երթուղին հետևյալն է` Երևան – Փարաքար – Մուսալեռ – Զվարթնոց – Էջմիածին – Ոսկեհատ – Հայանիստ – Խաչփառ – Գեղանիստ – Երևան
Սկիզբ` 4 սեպտեմբերի, 2011, 04:00
Ավարտ` 4 սեպտեմբերի, 2011, 14:00
Վայր` Հայաստան
 Հեծանվարշավ դեպի Գառնիի քարերի սիմֆոնիա
Ընդամենը քշելու ենք 70 կմ
Բարդությունը` *** - - , 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ ,ցանկացողները` լողազգեստ,գետում թրջվելու համար, և ուսապարկ:
Սկիզբ` 21 օգոստոսի, 2011, 04:00
Ավարտ` 21 օգոստոսի, 2011, 14:30
Վայր` Հայաստան
 Հեծանվարշավ դեպի Աղվերան
Արշավից հետո հեծանիվներով կգնանք Սերժ Թանկյանին ոգևորելու

Հավաքվում ենք ՀՎԶ արհեստանոցում կիրակի օրը առավոտյան ժամը 7:00, որպեսզի հասնենք գնացքին, որը Ալմաստ գործարանի մոտից (Զեյթուն) շարժվելու է 8:20 -ին:
Սկիզբ` 14 օգոստոսի, 2011, 02:00
Ավարտ` 14 օգոստոսի, 2011, 15:00
Վայր` Հայաստան
 3 օրյա հեծանվային արշավ
Հեծանվային նոր ուղիներ բացահայտելու.......
Գնացքը մեզ կհասցնի մինչև Սևան, այնտեղից կսկսվի մեր հեծանվային փորձությունները: Առաջին օրը կգիշերենք Մարտունիում` լճի ափին: Հաձորդ օրը Սուլեմայի լեռնանցքով կիջնենք Եղեգնաձոր, որտեղ մեզ կդիմավորեն տեղի ակտիվ երիտասարդները, որոնք նույնպես ցանկանում են հեծանվային մշակույթը զարգացնել, բայց Եղեգնաձորում: Իսկ 3 -րդ օրը ուզելով թե չուզելով պետք է քշելով հասնենք տուն:
Սկիզբ` 5 օգոստոսի, 2011, 02:00
Ավարտ` 7 օգոստոսի, 2011, 16:00
Վայր` Հայաստան
 Հեծանվարշավ դեպի Սևաբերդ
Մինչև Սևաբերդ ճանապարհը հիմնականում բարձրանում է, այսինքն մոտ 40 կմ անընդհատ հաղթահարելու ենք դժվարին վերելքները, որպիսի հետդարձին վայելենք սրընթաց վայրեջքը:
Ճանապարհին անցնելու ենք Աբովյանի և Արամուսի միջով, որտեղ անցորդներին կբաժանենք տեղեկատվական թերթիկներ (Երկաթահանքերի բացման հետ կապված տեղեկություն տարածելու նպատակով)
Սկիզբ` 24 հուլիսի, 2011, 03:30
Ավարտ` 24 հուլիսի, 2011, 15:00
Վայր` Հայաստան
 Արկածային երկօրյա հեծանվարշավ
Երթուղին`
Օր 1 - ին. Երևան - Ջրվեժ - Ջրվեժի անտառում կգիշերենք
Օր 2 - րդ. Ջրվեժ - Ողջաբերդ - Գեղադիր - Ազատի կիրճ - Լանջազատ - Նուբարաշեն - Երևան.
Հեռավորությունը` 85 կմ
Բարդությունը` **** -, 4/5
Սկիզբ` 16 հուլիսի, 2011, 14:00
Ավարտ` 17 հուլիսի, 2011, 15:00
Վայր` Հայաստան
 Բնապահպանական հեծանվաերթ հանուն մեր առողջ ապագայի
Եկեք արտահայտենք մեր բողոքը ընդդեմ թալանվող ազգային հարստության,

ընդդեմ քաղաքական գործիչների, որոնք, չարաշահելով իրենց պաշտոնը, յուրացրել են Հայաստանի ընդերքը և հարստանում են` վաճառելով այն օտարերկրացիներին,

ընդդեմ պետական գործիչների, որոնք աչք են փակում ընդերքը թալանողների անօրինականությունների և անառակությունների վրա` ստանալով իրենց մասնաբաժինը,
Սկիզբ` 14 հուլիսի, 2011, 05:00
Ավարտ` 14 հուլիսի, 2011, 09:00
Վայր` Հայաստան
 Հեծանվարշավ Մեծամորի ֆալոսիկների հետքերով
Վաղ երկաթի դարաշրջանում Մեծամորը եղել է արարատյան դաշտի արքունի քաղաքներից: Մեծամորի համաշխարհային արժեքը նրանումն է, որ այստեղ ե գտնվում աշխարհում առաջին և լավ պահպանված պղնձաձուլարանը: Հայտնաբերված իրերի շարքում ամենանշանավորը ագաթից պատրաստված գորտ կշռաքարն է և սարդիոնե կնիքը: Մեծամորի հնագույն ամրոց բնակատեղուն կից գործում է Մեծամորի պատմահնագիտական թանգարանը: Հենց Մեծամորին կից մենք կտեսնենք երկար սպասված ֆալոսներին: Իսկ թե ֆալոսապաշտությունը ինչի՞ հետ է կապված եղել՝
մանրամասները տեղում կպարզենք:
Սկիզբ` 10 հուլիսի, 2011, 04:30
Ավարտ` 10 հուլիսի, 2011, 14:00
Վայր` Մեծամոր
 Հեծանվապտույտ Արայի լեռան շուրջ
Վերջապես իրականացնում ենք շատ սպասված ու սիրված հեծանվապտույտը: Այս անգամ Արայի լեռան շուրջ (արդեն 2-րդ անգամ):
Սկիզբ` 3 հուլիսի, 2011, 04:30
Ավարտ` 3 հուլիսի, 2011, 15:00
Վայր` Արայի լեռ
1 - 2 - ... - 13 - 14 - 15 - ... - 19