Անցած արշավներ
 Գնում ենք Խոր Վիրապ
Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31)
Հեռավորությունը` 88 կմ
... Բարդությունը` * * * - - , 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ և ուսապարկ:
Սկիզբ` 13 նոյեմբերի, 2011, 05:00
Ավարտ` 13 նոյեմբերի, 2011, 14:30
Վայր` Արարատի մարզ
 ՀԶՈՐ ՑՈւՅՑ ՀԱՆՈւՆ ԹՌՉԿԱՆԻ ՋՐՎԵԺԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ
«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնությունը բոլոր բնասեր քաղաքացիներին և հատկապես ուսանողությանը կոչ է անում մասնակցել նոյեմբերի 1-ին նախատեսվող հզոր ցույցին: Մինչ մի խումբ երիտասարդներ հենց Թռչկանի մոտ գիշերուզօր հերթապահում են, որպեսզի Թռչկանի ջուրը թեկուզ մեկ կաթիլով չ...պակասի, Երևանում շատ ավելի կարևոր աշխատանք ունենք. կառավարությանն ու բնավիրման նախարարությանը ստիպել վերջապես օրինական լուծում տալ Թռչկանի հիմնախնդրին, իսկ դրա համար անհրաժեշտ է բոլորիս համախմբվածությունը: Եկեք ապացուցենք, որ վրանային ճամբարի մասնակիցները մենակ չեն, նրանց աջակցում են առնվազն 500, 1.000 կամ ավելի մարդ... մենք ենք այս երկրի տերը և մենք չենք վաճառում մեր Թռչկանը:
Սկիզբ` 1 նոյեմբերի, 2011, 11:00
Ավարտ` 1 նոյեմբերի, 2011, 14:00
Վայր` Երևան
 Թռչկանն է ձեզ կանչում, Օգնության հասեք
Սիրելի ընկերներ, կոչով դիմում ենք բոլոր նրանց, ովքեր դեռևս պարզապես հետևում են մեր պայքարին. մի՛ վախեցեք, միացե՛ք մեզ, սա անհատի կամ խմբակի պայքար չէ, սա պետք է ընդհանուրի պայքարը դառնա, քանի որ ոչնչացման վտանգի տակ է ՀՀ ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժը:
Սկիզբ` 29 հոկտեմբերի, 2011, 03:00
Ավարտ` 31 հոկտեմբերի, 2011, 18:00
Վայր` Լոռվա մարզ
 Գնում ենք Թռչկանի ջրվեժը ազատագրելու
Սիրելի ընկերներ, բարեկամներ, ՀՀ քաղաքացիներ, ձեզնից շատերն արդեն լսել են Թռչկանի ջրվեժի հիմնախնդրի մասին: Վտանգված է ՀՀ ամենաբարձր ու ամենաջրառատ ջրվեժը: Ջրվեժի տարածքում հենց այս պահին էլ որոճում են մի քանի վնասատու կենդանիներ (տրակտորներ, բեռնատարներ): Բնավիրման նախարար...ությունը կարծես ականջի հետևն է գցել այս հիմնախնդրի կարգավորումը: Այս պարագայում «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնությունը շարունակում է բարձրաձայնել ջրվեժին ս...պառնացող վտանգի մասին և կոնկրետ քայլեր ձեռնարկում ՀԷԿ-ի կառուցումը կանխարգելելու ուղղությամբ: Այսպիսով, շաբաթ օրը՝ հոկտեմբերի 22-ին, այցելում ենք Թռչկանի ջրվեժ.
Սկիզբ` 22 հոկտեմբերի, 2011, 03:00
Ավարտ` 22 հոկտեմբերի, 2011, 17:00
Վայր` Լոռվա մարզ
 Գնում ենք Գառնու շշերի կառուսեեեել
Գառնու ձոր կատարած մեր նախորդ արշավից հետո շշերի կառուսելը գեղեցկությունից բան չհասկացող մի քանի արշավականների կողմից անխիղճ ձևով ոչնչացվել էր: Ի փառս ձորում խրախճանքներ անող մեր փնթի ու անշնորք հայրենակիցների, շշերի կենսաբազմազանությունը վերջին շաբաթների ընթացքում համառո...րեն աճել է և նրանք շարունակում են իրենց ուրախ պարով խինդ պարգևել ձորի այցելուներին:
Սկիզբ` 16 հոկտեմբերի, 2011, 04:00
Ավարտ` 16 հոկտեմբերի, 2011, 14:30
Վայր` Կոտայքի մարզ
 Հեծանվարշավ դեպի Մարգարա (Արաքսը տեսնելու)
Հերթական անգամ գնում ենք Արաքսը տեսնելու, բայց այս անգամ Յանիմ թե Արաքսը կդառնա Իսկականից Արաքս:

Երթուղին հետևյալն է`
Երևան – Եջմիածին – Գրիբոյեդով – Ապագա – Երասխահուն – Մարգարա - Երևան
Սկիզբ` 9 հոկտեմբերի, 2011, 04:00
Ավարտ` 9 հոկտեմբերի, 2011, 14:00
Վայր` Հայաստան
 Հեծանվային ուղիներ ստեղծելու և ծառ գրկելու ժամանակը եկել է
Շաբաթ օրը ժամը 16.00 ին բոլորին հրավիրում ենք Ծիծեռնակաբերդ (եղևնիների պուրակ)
Հեծանվային շարժման ուղղությունը թեքում ենք դեպի Քաղաքապետարան:
Հատուկ նկարահանում է լինելու քաղաքապետարանին ցույց տալու համար, որ մենք կանք , մենք քիչ չենք , ու մենք ստիպելու ենք հարգել ու աջակցել հեծանվորդներին:
Սկիզբ` 8 հոկտեմբերի, 2011, 11:00
Ավարտ` 8 հոկտեմբերի, 2011, 14:00
Վայր` Երևան
 Հեծանվարշավ դեպի Օշականի ձոր
Ասում են փշատ հավաքելու ժամանակնա, օվքեր անտարբեր չեն, կարող են լրացուցիչ տոպրակներ վերցնեն:

Երթուղին հետևյալն է`
Երևան – Աշտարակ – Օշական – Դաշտ – Նոր Սասունիկ – Երևան

... Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31)
Հեռավորությունը` 55 կմ
Բարդությունը` * * * - - , 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ և ուսապարկ:
Սկիզբ` 2 հոկտեմբերի, 2011, 04:00
Ավարտ` 2 հոկտեմբերի, 2011, 13:30
Վայր` Հայաստան
 Հեծանվաերթ Թռչկանի ցավը տանելու
" Թռչկանի ձայնը մեր ձայնն է "

Շաբաթ օրը, առավոտյան ժամը 9-ին, ուղևորվելու ենք Հայաստանի ամենագեղեցիկ և գողտրիկ անկյուններից մեկը՝ Թռչկանի ջրվեժը, որն այսօր վտանգված է: Հիդրոէլեկտրակայանի կառուցման հետևանքով մենք կարող ենք կորցնել բնության այս հրաշքը:
Բարձրացնենք մեր ձայնը Թռչկանի ջրվեժի պահպանման և սերունդներին փոխանցելու համար:
Մեր հեծանիվներին կկրենք բնապահպանական կոչերով դրոշներ:
... Կգիշերենք Ջրվեժի շառաչի ներքո, որ կյանքում ուր ել լինենք , ուր ել գնանք մեր Թռչկանին չմոռանանք~~~
Սկիզբ` 24 սեպտեմբերի, 2011, 04:00
Ավարտ` 25 սեպտեմբերի, 2011, 15:30
Վայր` Հայաստան
 Հեծանվարշավ դեպի Դվին
Գնում ենք հեծանվորդներիս կողմից այդքան սիրված Դվինի թագավորական պալատներ, կմագլցենք նաև միջնաբերդի գագաթի հարթակը, որտեղից բացվում են գեղեցիկ տեսարաններ:

Արշավը դասվում է հեշտերի շարքին` հիմնականում հարթ տեղանք, ուղիղ ճանապարհ:

Երթուղին հետևյալն է`
... Երևան – Այնթափ – Մարմարաշեն – Մխչյան – Նշավան – Դվին – Վերին Դվին – Դվին – Բերքանուշ – Երևան
Սկիզբ` 18 սեպտեմբերի, 2011, 04:00
Ավարտ` 18 սեպտեմբերի, 2011, 14:00
Վայր` Հայաստան
1 - 2 - ... - 12 - 13 - 14 - ... - 19