Անցած արշավներ
 Մարտի 8, հավաքագրում ենք կանանց հեծելազոր
Հավաքվում ենք մարտի 8-ին՝ կանանց իրավունքների օրը, ժամը 11:30-ին հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31): Հիմնական կանգառը Մաշտոցի պուրակն է, ժամը 14.00-ին բոլոր կանայք` Մաշտոցի պուրակում:

«ՀՎԶ» հեծանիվների արհեստանոցը հեծանվարշավի մասնակից իգական սեռի ներկայացուցիչներին անվճար կտրամադրի 15 հեծանիվ:
Սկիզբ` 8 մարտի, 2012, 07:30
Ավարտ` 8 մարտի, 2012, 14:00
Վայր` Երևան
 Երևանյան կանաչ հեծանվարշավ
Շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին, հրավիրում ենք մասնակցելու հեծանվային ակցիային՝ նվիրված Մաշտոցի այգու փրկությանն ու պահպանմանը: Հեծանիվներով երթևեկելու ենք Երևանի կենտրոնական փողոցներով, կրելու ենք կանաչ ժապավեններ, գլխաշորեր և դրոշներ: Այս ակցիայով կցուցադրենք մեր պատրաստակամությունը մեր իսկ կանաչ տարածքներին տեր կանգնելու հարցում, ինչպես նաև խնդրի մասին թռուցիկներով կիրազեկենք անցորդներին:
Սկիզբ` 25 փետրվարի, 2012, 08:00
Ավարտ` 25 փետրվարի, 2012, 14:00
Վայր` Երևան
 Հեծանիվ, Ձյուն, Ծաղկաձոր
Երբ "Խենթությունը" դառնում է սովորույթ...
Ասում են Ծաղկաձորում լավ ձյուն կա, մենք ել գնում ենք հեծանվագնդիկ խաղալու :Ճ

Երթուղին հետևյալն է`
Երևան – Հրազդան " Գնացքով ", Հրազդան - Ծաղկաձոր ու հետ դարձ Հրազդան " Հեծանիվներով ", Հրազդան - Երևան " Գնացքով "
...
Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 07:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31)
Սկիզբ` 29 հունվարի, 2012, 03:30
Ավարտ` 29 հունվարի, 2012, 15:00
Վայր` Կոտայքի մարզ
 Հեծանվարշավ դեպի Օշականի ձոր`լողանալու
Կիջնենք գեղատեսիլ Քասախի կիրճը, կվայելենք սառը գետը, խարույկի շուրջ կջերմանանք... Հետո կշարունակենք մեր ուղին և կվերադառնանք Երևան:

Երթուղին հետևյալն է`
Երևան – Աշտարակի ձոր – Օշական– Դաշտ – Նոր Սասունիկ – Երևան

Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31)
Հեռավորությունը` 55 կմ
Բարդությունը` * * * - - , 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` ձմեռային, սպորտային, տաք ձեռնոց, գլխարկ, և ուսապարկ:
Սկիզբ` 22 հունվարի, 2012, 06:00
Ավարտ` 22 հունվարի, 2012, 14:00
Վայր` Արագածոտնի մարզ
 Հեծանվարշավ դեպի Էջմիածին
Նոր տարին խոստանում է բազում հետաքրքիր ու գեղեցիկ արշավներ: Մտքում արդեն գծում ենք երթուղիներ, սպասում ենք օրերի տաքանալուն, որ այցելենք մեր կողմից արդեն սիրված և դեռևս անհայտ ու գողտրիկ վայրեր: Բնության կանչը զրնգում է մեր հոգում, մի քիչ էլ, ու մենք արդեն քեզ հետ կլինենք, քո գրկում...

Բայց նախ մեր հայրենի բնության առաջ խայտառակ չլինելու համար, պետք է ձեռք բերել որոշ մարզավիճակ: Այդ նպատակով սկսում ենք ամենահեշտ արշավներից, որոնցից առաջինը դեպի Էջմիածին հեծանվարշավն է:
Սկիզբ` 8 հունվարի, 2012, 06:00
Ավարտ` 8 հունվարի, 2012, 13:00
Վայր` Էջմիածին
 Սուրբ Ծննդյան տոնը Ազատի կիրճում
Կիջնենք Ազատի կիրճ, կճաշակենք տոնական փլավ, խորոված սունկ, կարտոշկա և այլն: Գիշերելու ենք վրաններում:

Երթուղին հետևյալն է`
Երևան - Ջրվեժ - Ողջաբերդ - Գեղադիր - Ազատի կիրճ, հաջորդ օրը՝ հետդարձ:
Սկիզբ` 6 հունվարի, 2012, 05:00
Ավարտ` 7 հունվարի, 2012, 14:00
Վայր` Կոտայքի մարզ
 Ամանորյա գիշերը հեծանվորդներով
«Հեծանիվ+»-ը շնորհավորում է բոլոր հեծանվասերներին գալիք Նոր Տարվա կապակցությամբ և հրավիրում է մասնակցելու «Ամանորյա հեծանվարշավ + Ամանորյա տոնական խնջույք» միջոցառմանը:
Սկիզբ` 31 դեկտեմբերի, 2011, 21:00
Ավարտ` 1 հունվարի, 2012, 06:00
Վայր` Երևան
 Ակցիային միանում է հեծելազորը
Հե՜յ հեծանվորդներ, զարթնե՛ք, հեծնեք ձեր նժույգները և շարժեք մկանները: Հինգշաբթի` դեկտեմբերի 29-ին, ժամը 11-ին բնապահպանական հզոր ակցիա:
Սկիզբ` 29 դեկտեմբերի, 2011, 06:00
Ավարտ` 29 դեկտեմբերի, 2011, 10:00
Վայր` Երևան
 Հետախուզական Հեծանվարշավ Հանքավանում
Առավոտյան նստում ենք գնացքը Ալմաստ գործարանի մոտից (Զեյթուն), ժամը 8:40, գնացքով մինչև Հրազդան, Հրազդանից մինչև Հանքավան ու նույն ձևով հետ գալը անցնում ենք հեծանիվներով, իսկ Հրազդանից Երևան կրկին գնացքով:
Իսկ թե ինչ ենք հետախուզելու, ասեմ ովքեր դեռ տեղյակ չեն, Հանքավանում... պատրաստվում են մոլիբդենի հանք շահագործել բաց եղանակով, մանրամասները այստեղ `
http://www.ecolur.org/hy/news/mining/instead-of-rejecting-bad-project-nature-protection-minister-holding-public-hearings-on-hanqavan-molybdenum-mine/3137/
Մենք էլ պատրաստվում ենք , ինչպես միշտ սկզբի համար ավելի մոտիկից ծանոթանալ խնդրի էությանը:
Սկիզբ` 25 դեկտեմբերի, 2011, 03:30
Ավարտ` 25 դեկտեմբերի, 2011, 17:00
Վայր` Կոտայքի մարզ
 Հեծանվարշավ դեպի Օշականի ձոր
Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31)
Հեռավորությունը` 55 կմ
Բարդությունը` * * * - - , 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ և ուսապարկ:
Սկիզբ` 4 դեկտեմբերի, 2011, 05:00
Ավարտ` 4 դեկտեմբերի, 2011, 13:30
Վայր` Հայաստան
1 - 2 - ... - 11 - 12 - 13 - ... - 19