Անցած արշավներ
 Գնում ենք Խոր Վիրապ
Երթուղին հետևյալն է`
Երևան – Այնթապ – Արտաշատ – Փոքր Վեդի – Խոր Վիրապ - Երևան

Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31)
Հեռավորությունը` 88 կմ
Բարդությունը` * * * - - , 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ և ուսապարկ:
Սկիզբ` 20 մայիսի, 2012, 05:30
Ավարտ` 20 մայիսի, 2012, 15:00
Վայր` Արարատի մարզ
 Եռամարտի մրցումներ
Ազգաբնակչության մեջ առողջ կենսակերպը խրախուսելու, ինչպես նաև Հայաստանում Եռամարտը զարգացնելու նպատակով “Հայաստանի եռամարտի ֆեդերացիան“ «Հեծանիվ+»-ի աջակցությամբ մայիսի 5 ին , առավոտյան ժամը 10.00 ին անց են կացնում Հայաստանի Եռամարտի բաց առաջնություն:
Եռամարտը իրենից ներկայացնում է 3 սպորտաձևերի միաձուլումը` Լող- Հեծանվավազք-Վազք, որը 2000 թ-ից մտցվել է օլիմպիական սպորտաձևերի ցուցակում և անց է կացվում հետևյալ հեռավորություններով` Լող 1500 մետր, Հեծանվավազք 40 կմ, Վազք 10 կմ:
Սկիզբ` 5 մայիսի, 2012, 06:00
Ավարտ` 5 մայիսի, 2012, 12:00
Վայր` Մասիս
 Հեծանվարշավ դեպի Օշականի ձոր
Այս անգամ ընտրել ենք ամենասիրված և չհոգնեցնող երթուղիներից մեկը՝ դեպի Օշական: Կիջնենք նաև գեղատեսիլ Քասախի կիրճը, ուր կվայելենք մեր հանգիստը, ցանկացողները կարող են նաև գետում լողանալ: Այնուհետև կշարունակենք մեր ուղին և կվերադառնանք Երևան:
Սկիզբ` 1 մայիսի, 2012, 06:00
Ավարտ` 1 մայիսի, 2012, 13:00
Վայր` Օշական
 Նախապատրաստական հեծանվարշավ դեպի ք. Մասիս
Նախ այս հեծանվարշավը սկսնակ հեծանվորդների համար ևս մեկ լավ հնարավորություն է երթևեկությանը ընտելանալու և իրենց հեծանվային հմտությունները բարելավելու համար:

Իսկ արշավի հիմնական նպատակը շուտով կայանալիք հեծանվային մրցումների վայր այցելելն ու նախապատրաստվելն է: Մրցմանը մասնակցել կարող են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական հեծանվորդները, ամսաթվի մասին նախօրոք կհայտնենք, հավանաբար այն տեղի կունենա մեկ կամ երկու շաբաթից: Տրիաթլոնին փոքր ինչ ավելի պատրաստված ներկայանալու նպատակով Մասիս քաղաքում մի քանի կիլոմետր կվազենք, հեծանիվ կվարենք և կծանոթանանք կանոններին:
Սկիզբ` 22 ապրիլի, 2012, 05:00
Ավարտ` 22 ապրիլի, 2012, 12:00
Վայր` Մասիս
 Երևանում երկրորդ հեծանվային կայանատեղիի բացումը
Ինչպես շատերիդ հայտնի է, «Հեծանիվ+» էկո-մարզակնան ՀԿ-ն, Բաց Հասարակության Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, իրականացնում է Երևանում հեծանվային կայանաղիների կառուցման աշխատանքներ: Առաջին հեծանվային կայանատեղին ս.թ. ապրիլի 7-ին մեծ շուքով բացվեց Երևանի Պետական Համալսարանի Ֆիզիկական դաստիարակության մասնաշենքին կից բակում: Այժմ հերթը Ֆրանսիական համալսարանինն է: Նոր, թվով 10 հեծանիվի համար նախատեսված անվճար հեծանվային կայանատեղին շահագործման կհանձնենք այս շաբաթ օրը, որի կապակցությամբ կանցկացնենք մի շարք միջոցառումներ՝ նախ կլինի հեծանվարշավ, հետո կայանատեղիի բացման արարողությունը, այնուհետև անվճար հեծանվավարժանք բոլոր ցանկացողների համար:

Եվ այսպես,...
Սկիզբ` 21 ապրիլի, 2012, 05:00
Ավարտ` 21 ապրիլի, 2012, 05:00
Վայր` Երևան
 Հեծանվարշավ դեպի Աղվերան
Հավաքվում ենք ՀՎԶ հեծանիվների արհեստանոցում, կիրակի օրը առավոտյան ժամը 7:00, որպեսզի հասնենք գնացքին, որը Ալմաստ գործարանի մոտից (Զեյթուն) շարժվելու է 8:20 -ին:

Երթուղին հետևյալն է`
...ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Ալմաստ (Զեյթուն) կայարան, գնացքով մինչև ք. Չարենցավան, մնացած ճանապարհը կանցնենք հեծանիվներով` Չարենցավան - Ալափարս - Արզական - Աղվերան, հետ դարձ` Աղվերան - Արզական - Քարաշամբ - Արգել - Նուռնուս - Նոր Գեղի - Արզնի - Երևան:
Սկիզբ` 15 ապրիլի, 2012, 02:00
Ավարտ` 15 ապրիլի, 2012, 14:00
Վայր` Հայաստան
 Երևանում առաջին հեծանվային կայանատեղիի բացումը
Հայաստանում առաջին հեծանվային կայանատեղիի բացման կապակցությամբ կազմակերպել ենք միջոցառումների շարք՝ շնորհանդես, տոնական հեծանվարշավ, պաշտոնական բացում և հյուրասիրություն: Միջոցառումները կանցկացվեն երկու օրվա ընթացքում՝ ուրբաթ և շաբաթ օրերին.

օր 1-ին՝ ուրբաթ օրը, ապրիլի 6-ին, ժամը 14:30-ին, ԵՊՀ-ի մեծ դահլիճում (գլխավոր մասնաշենք, 5-րդ հարկ) տիղի կունենա շնորհանդես-զեկույց «Հեծանիվը որպես լավագույն փոխադրամիջոց» թեմայով: Կներկայացվեն հեծանիվից օգտվելու առավելությունները, կբացատրվեն հեծանիվ վարելու կանոնները, կցուցադրվեն Հայաստանում հեծանվային շարժման մասին պատմող հետաքրքիր տեսահոլովակներ:

օր 2-րդ՝ շաբաթ օրը, ապրիլի 7-ին, կանցկացվեն տոնական հեծանվարշավը, հեծանվային կայանատեղիի պաշտոնական բացումը և հյուրասիրությունը:
Սկիզբ` 6 ապրիլի, 2012, 09:30
Ավարտ` 7 ապրիլի, 2012, 12:00
Վայր` Երևան
 Հեծանվարշավ ..............
Երթուղին հետևյալն է, Երևան - Աշտարակ - Եղվարդ - Զովունի - Երևան

Հեռավորությունը`50 կմ
Բարդությունը` * * * - - , 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` ձմեռային, սպորտային, տաք ձեռնոց, գլխարկ, և ուսապարկ:
Սկիզբ` 25 մարտի, 2012, 05:30
Ավարտ` 25 մարտի, 2012, 13:00
Վայր` Հայաստան
 Երևանյան թեթև հեծանվային զբոսանք
Մարտի 18 ին, կիրակի օրը, առավոտյան ժ. 11:00 ին Լենինգրադյան 31 "ՀՎԶ" հեծանիվների արհեստանոցից, կսկսվի հերթական Երևանյան հեծանվարշավը, մասնավորապես շրջելու ենք քաղաքի ծայրամասային թաղամասերով, ճանաչելու ենք մեր քաղաքի ամենահեռավոր և մոռացված "գեղատեսիլ վայրերը": Երթուղին շատ բազմազան է, հաղթահարելու ենք տարբեր տիպի խոչընդոտներ, փոսերի տեսքով, ինչպես նաև տարբեր բարդության վերելքներ և վայրէջքներ:

Հեռավորությունը`45 կմ
Բարդությունը` * * - - - , 2/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` ձմեռային, սպորտային, տաք ձեռնոց, գլխարկ, և ուսապարկ:
Սկիզբ` 18 մարտի, 2012, 07:00
Ավարտ` 18 մարտի, 2012, 14:00
Վայր` Երևան
 Հեծանվարշավ Մասիս, բայց ոչ սարը
Սկսնակ հեծանվորդների համար ևս մեկ լավ հնարավորություն երթևեկությանը ընտելանալու և հեծանվային հմտությունները բարելավելու համար:

Երթուղին հետևյալն է`
Երևան – Նորաբաց - Մասիս - Արարատի մայրուղի - Այնթապ - Երևան "

... Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 11:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31)

Հեռավորությունը`45 կմ
Բարդությունը` * * - - - , 2/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` ձմեռային, սպորտային, տաք ձեռնոց, գլխարկ, և ուսապարկ:
Սկիզբ` 11 մարտի, 2012, 07:00
Ավարտ` 11 մարտի, 2012, 14:00
Վայր` Մասիս
1 - 2 - ... - 10 - 11 - 12 - ... - 19