Անցած արշավներ
 Քաղաքային հեծանվարշավ սկսնակների համար
Այս շաբաթ լինելու է արդեն ավանդություն դարձող, շատ սպասված արշավ սկսնակ հեծանվորդների համար: Այն մարդիկ, ովքեր ուզում էն վերջապես փորձել իրենց ուժերը քաղաքային պայմաններում, կարող են միանալ հերթական քաղաքաին արշավին և զարգացնել իրենց հմտությունները: Նոր հեծանվորդները գալիս են համալրելու Հեծանիվ+ ի շարքերը ։))))))) Իսկ փորձառու հեծանվորդների կողմից ակնկալում ենք մասնակցություն՝ նորեկներին թիկունք կանգնելու և օգնելու նպատակով ;)
Սկիզբ` 6 հոկտեմբերի, 2012, 06:00
Ավարտ` 6 հոկտեմբերի, 2012, 11:00
Վայր` Երևան
 Հեծանվարշավ դեպի Աղվերան
Արշավ դեպի Աղվերան, մի վայր որի փարթամ բնությունն ու կենարար օդը կպարքևի մեզ անմոռանալի հանգիստ: Ճանապարհին կլինեն խնձորի այգիներ: Բաց մի թողեք այս հնարավորությունը՝ տեսնել հայրենի բնության ևս մեկ գեղատեսիլ վայր - ճանաչենք մեր հայրենիքը հեծանիվի օգնությամբ:

Հավաքվում ենք ՀՎԶ հեծանիվների արհեստանոցում, կիրակի օրը առավոտյան ժամը 7:15, որպեսզի հասնենք գնացքին, որը Ալմաստ գործարանի մոտից (Զեյթուն) շարժվելու է 8:30 -ին:
Սկիզբ` 23 սեպտեմբերի, 2012, 03:15
Ավարտ` 23 սեպտեմբերի, 2012, 14:00
Վայր` Կոտայքի մարզ
 Հեծանվարշավ դեպի Դվին
Հեծանվարշավ դեպի Դվին՝ պատմական Հայաստանի մայրաքաղաքներից մեկը, որը հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին Խոսրով Կոտակ թագավորի օրոք:
Արշավ դեպի 4-րդ դար, որի ժամանակակից ճանապարհներին կհանդիպենք բազմաթիվ դեղձենիներ և կվայելենք դրանց բերքի հիասքանչ համը և բույրը։ Հնարավոր է նաև խաղող։

Երթուղին հետևյալն է`
Երևան - Այնթափ - Մարմարաշեն - Արևաբույր - Մխճյան - Նշավան - Դվին - Երևան;

Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31)
Սկիզբ` 9 սեպտեմբերի, 2012, 05:00
Ավարտ` 9 սեպտեմբերի, 2012, 15:00
Վայր` Արարատի մարզ
 Հեծանվավարժանք ՈՒՐԲԱԹ 18:00-ին + Քաղաքային արշավ սկսնակների համար ՇԱԲԱԹ
Ցանկանու՞մ եք հեծանիվ վարել սովորել: Ուրեմն բաց չթողնեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Իսկ ահա շաբաթ օրը, առավոտյան 09.00 ից մեկնարկելու է հերթական արշավը սկսնակ հեծանվորդների համար, այն մարդիկ, ովքեր ուզում էն վերջապես փորձել իրենց ուժերը քաղաքային պայմաններում, չեն կարող գտնել ավելի հարմար առիթ։ Նոր հեծանվորդները գալիս են համալրելու Հեծանիվ+ ի շարքերը ։))))))
Սկիզբ` 7 սեպտեմբերի, 2012, 14:00
Ավարտ` 8 սեպտեմբերի, 2012, 09:00
Վայր` Երևան
 Դեղձառատ արշավ դեպի Արա լեռան փեշերը
«Հեծանիվ +»-ը հրավիրում է բոլորին հերթական արշավի, քանի դեռ չի ավարտվել ամառը և դեռ բնությունը կիսվում է մեզ հետ իր բարիքներով՝ գնում ենք դեղձ ուտելու:

Սկիզբը ժամը 09:00 Լենինգրադյան 31 "ՀՎԶ" հեծանիվների արհեստանոցից

Երթուղին հետևյալն է`Երևան - Զովունի - Եղվարդ - Ափնագյուղ - Արտաշավան – Սաղմոսավանք – Օհանավանք – Կարբի – Մուղնի – Աշտարակ – Երևան:
Ճանապարհի մի հատված անցնելու ենք քարքարոտ գրունտային ճանապարհով:
Սկիզբ` 26 օգոստոսի, 2012, 05:00
Ավարտ` 26 օգոստոսի, 2012, 15:00
Վայր` Արագածոտնի մարզ
 Հեծանվորդները միանում են Դիլիջանի վրանային ճամբարին
Դիլիջանում կազմակերպվում է վրանային բնապահպանական-սպորտային ճամբար, որի մասնակիցները Դիլիջանի երեխաներն են: Ճամբար են այցելելու բնապահպան ակտիվիստներ և բնապահպանական կազմակերպություններ: Կլինեն զրույցներ, ելույթներ, ֆիլմերի ցուցադրություն: Ճամբարի գլխավոր նպատակն է երեխաների մեջ զարգացնել բնապահպան լինելու զգացողությունը, տալ էկոլոգիական գիտելիքներ, ներկայացնել Հայաստանում տիրող բնապահպանական իրավիճակը: Ճամբարը լինելու է օգոստոսի 10-ից 13-ը:

Մենք՝ հեծանվորդներս, ճամբարին կմիանանք շաբաթ օրը՝ օգոստոսի 11-ին, կվերադառնանք 12-ին: Ճամբարում կպատմենք «Հեծանիվ+»-ի գործունեության մասին, կցուցադրենք հետաքրքիր տեսահոլովակներ, կխոսենք հեծանիվների, հեծանվարշավների և Հայաստանում հեծանվային շարժման մասին: Ցանկացողներին նաև հեծանիվ վարել կսովորեցնենք:
Սկիզբ` 11 օգոստոսի, 2012, 03:30
Ավարտ` 12 օգոստոսի, 2012, 15:00
Վայր` Դիլիջան
 Քաղաքային արշավ սկսնակների համար
Այս կիրակի լինելու է շատ սպասված արշավ սկսնակ հեծանվորդների համար, այն մարդիկ, ովքեր ուզում էն վերջապես փորձել իրենց ուժերը քաղաքային պայմաններում, չեն կարող գտնել ավելի հարմար առիթ։ Նոր հեծանվորդները գալիս են համալրելու Հեծանիվ+ ի շարքերը ։))))))) Իսկ փորձառու հեծանվորդների կողմից ակնկալում ենք մասնակցություն՝ նորեկներին թիկունք կանգնելու և օգնելու նպատակով ;)
Սկիզբ` 5 օգոստոսի, 2012, 06:00
Ավարտ` 5 օգոստոսի, 2012, 13:00
Վայր` Երևան
 Գնում ենք Հավուց Թառի վանք
Սկիզբը ժամը 09:00 Լենինգրադյան 31 "ՀՎԶ" հեծանիվների արհեստանոցից

Երթուղին հետևյալն է`Երևան - Ջրվեժ - Ողջաբերդ - Գեղադիր - Գառնի - Հավուց Թառի վանք

Հեռավորությունը` 80 կմ
Բարդությունը` * * * - - (3/5)
Սնունդը՝ թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը՝ թեթև, սպորտային, գլխարկ, լողազգեստ
Տրամադրությունը` մարտական
Սկիզբ` 8 հուլիսի, 2012, 05:00
Ավարտ` 8 հուլիսի, 2012, 15:00
Վայր` Կոտայքի մարզ
 Սևան՝ հեծանիվներով
Գնալու ենք գնացքով մինչև Սևան և իջնելու ենք մոտակա հարմար ափ: Վերադարձը միայն հեծանիվներով:

Սկիզբը՝ 7:30 ՀՎԶ (Լենինգրադյան 31), կամ 8:45 երկաթգծի Ալմաստ կայարան (եթե հեծանիվ ունեք ու արշավի առաջին մասը ուզում եք միայնակ հաղթահարել)

Երթուղու երկարությունը՝ 10 կմ (մինչև Քանաքեռ կայարան) + 15 կմ (մինչև Սևանա լիճ) + 60 կմ (հետադարձ) = 85 կմ
Սկիզբ` 24 հունիսի, 2012, 03:30
Ավարտ` 24 հունիսի, 2012, 14:00
Վայր` Սևան
 3-րդ Հեծանվային կայանտեղիի բացումը Բժշկական համալսարանում
Երկուշաբթի օրը , մայիսի 28-ին մեզ համար կրկնակի տոն է, առաջին հանրապետության օրը կլինի մեր կազմակերպության կոմից թվով արդեն 3 - րդ հեծանվային կայանատեղիի բացումը , որը տեղադրվել է Բժշկական Համալսարանի բակում : Հիշեցնենք որ նախորդները տեղադրվեցին Պետական համալսարանի, թվով 17 հատ, և Ֆրանսիական համալսարանի, թվով 10 հատ, բակերում :

Բացումը կկայանա ժամը 11.00 ին, Բժշկական համալսարանի բակում (մուտքը Կորյուն փողոցի կողմից):

Տոնական հեծանվաերթը կսկսվի ժամը 10.00 ին , "ՀՎԶ" հեծանիվների արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Սկիզբ` 28 մայիսի, 2012, 06:00
Ավարտ` 28 մայիսի, 2012, 10:00
Վայր` Երևան
1 - 2 - ... - 9 - 10 - 11 - ... - 19