Անցած արշավներ
 Հեծանվարշավ՝ թթակերություն
Այս կիրակի «Հեծանիվ+»-ը կազմակերպում է հայրենի բնության հրաշալի բարիքներից մեկին՝ անզուգական թթին նվիրված հեծանվարշավ: Կլինի թեթև հեծանվային զբոսանք, այնուհետև անմիջապես ծառերի վրայից կվայելենք թարմ, հյութեղ և քաղցր թութ:
Սկիզբ` 4 հունիսի, 2017, 09:00
Ավարտ` 4 հունիսի, 2017, 18:00
Վայր` Մխչյան
 Հեծանվարշավ դեպի Դվին՝ ծաղկունքին ընդառաջ
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, «Հեծանիվ+»-ը հրավիրում է դեպի Դվինի այգիներ արշավի, ուր այս օրերին ծաղկած ծիրանենիները հագեցնում են օդը իրենց մեղրահոտ բուրմունքով՝ արբեցնելով քնից արթնացած և ծաղկին կարոտած մեղուներին ու բզեզներին:

Այգիների միջով կմագլցենք նաև Դվինի թագավորական պալատի միջնաբերդը, որտեղից բացվող տեսարանները խենթացնում են իրենց գեղեցկությամբ:
Սկիզբ` 16 ապրիլի, 2017, 09:00
Ավարտ` 16 ապրիլի, 2017, 17:00
Վայր` Դվին
 CCE Armenia 2017 մասնակիցների գրանցում
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Հեծանվորդները հանուն մշակութային փոխանակության» (Cyclists for Cultural Exchange) 2017 թվականի ծրագրերի շրջանակներում իր 3 միջոցառումներից մեկը «Հեծանիվ+» ՀԿ-ի աջակցությամբ իրականացնում է Հայաստանում:

Հայաստանյան ծրագիրը անց է կացվելու այս տարվա հունիսի 15-ից 26-ը: Մասնակցելու են մոտ 20 հեծանվասեր աշխարհի տարբեր երկրներից և 8-9 հեծանվասեր Հայաստանից: Մասնակիցները բոլոր 12 օրերը անցկացնելու են միասին՝ այցելելով Հայաստանի գեղատեսիլ և պատմամշակութային հետաքրքիր վայրեր: Օրերը հագեցված կլինեն միջոցառումներով, քննարկումներով, մասնակիցների ազգային խոհանոցի հյուրասիրություններով և այլն: Ճանապարհի հիմնական մասը անցնելու ենք հեծանիվներով, սակայն ամենաբարդ հատվածները նախատեսված է անցնել ավտոմեքենաներով: Ամբողջ ընթացքում լինելու է ուղեկցող մեքենա, որը կտեղափոխի նաև ամբողջ բեռը (անձնական իրերը և անհրաժեշտ սնունդը): Գիշերելու ենք հոսթելներում, հյուրանոցներում և մեկ օր գյուղական տներում:
Սկիզբ` 27 փետրվարի, 2017, 20:00
Ավարտ` 15 մարտի, 2017, 23:00
Վայր` Հայաստան
 Հեծանվարշավ դեպի Էջմիածին
Որախությամբ հայտարարում ենք, որ այս կիրակի օրը բացում ենք հեծանվարշավերի սեզոնը: Սկզբից կլինեն մի քանի հեշտ արշավներ, այնուհետև դրանք աստիճանաբար կբարդանան: Այնպես որ, բոլոր սկսնակ հեծանվորդներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր կարոտել են հեծանիվն ու «Հեծանիվ+»-ի արշավները, հրավիրում ենք կիրակնօրյա հեծանվարշավի դեպի Էջմիածին: Միացեք առողջ կենսակերպը նախընտրող մեր ուրախ խմբին! Գալիք անմոռանալի արշավների ակնկալիքով՝ հեծանվարշավերի սեզոնը հայտարարում ենք բացված!!!
Սկիզբ` 12 մարտի, 2017, 10:00
Ավարտ` 12 մարտի, 2017, 17:00
Վայր` Էջմիածին
 Հեծանվարշավ և գիշեր Թռչկանի գրկում
Ահա և տարվա ամենասպասված արշավը: Ուղեվորվում ենք Թռչկանի ջրվեժ, մեր բնաշխարհի եզակի փրկված գանձերից մեկը, ով իր շուրջը հավաքեց բնության նկատմամբ թեկուզ չնչին սեր ունեցող յուրաքանչյուր ոգի: Տեսնել Թռչկանը և չսիրահարվել՝ անհնար է: Ձուլվել զով շիթերին, մաքրվել ու լիցքավորվել անսահման դրական էներգիայով՝ կատարյալ երանելություն:

Երկու օրով կտրվում ենք առօրյա կյանքից ու պոկվում դեպի Թռչկանի գիրկը՝ մաքրվելու ու աստղերի տակ երազելու... Արշավը մաքսիմալ հաճելի դարձնելու ու Թռչկանի մոտ շատ ժամանակ անցկացնելու նպատակով, Երևանից դեպի Գյումրի կգնանք գնացքով, հետո հեծանիվներով կուղևորվենք Թռչկան: Բոլոր բեռները կտեղափոխենք ավտոմեքենայով: Կանցկացնենք ուրախ և հետաքրքիր օր, երեկոյան կնստենք խարույկի շուրջ, կգիշերենք, իսկ հաջորդ օրը դեռ կեսօրը չբոլորած կշարժվենք դեպի Երևան:
Սկիզբ` 13 օգոստոսի, 2016, 07:30
Ավարտ` 14 օգոստոսի, 2016, 20:30
Վայր` Թռչկանի ջրվեժ
 Վրանային արշավ դեպի Սևան
Ամառային այս տապից փրկվելու և այն վայելելու լավագույն միջոցը ջրային միջոցառումներն են :) Այս անգամ արշավում ենք դեպի կապուտակ Սևանի «Վիշափ» լողափ՝ այնտեղ զովանալու և լճի ափին անմոռանալի գիշեր անցկացնելու :)
Սկիզբ` 23 հուլիսի, 2016, 07:30
Ավարտ` 24 հուլիսի, 2016, 17:00
Վայր` Սևանա կիճ
 Հեծանվարշավ դեպի Գառնու ձոր
Այս կիրակի՝ հուլիսի 17-ին, «Հեծանիվ+»-ը հրավիրում է դեպի Գառնու ձոր արշավի՝ միասին Ազատ գետում զավանալու: Չմոռանաք ձեզ հետ վերցնել լողազգեստ և լավ տրամադրություն :)
Սկիզբ` 17 հուլիսի, 2016, 09:00
Ավարտ` 17 հուլիսի, 2016, 19:00
Վայր` Գառնու ձոր
 Հեծանվարշավ դեպի Մեղրաձորի ջրվեժներ
«Հեծանիվ+»-ը սկսում է ջրային հեծանվարշավների սեզոնը: Այս անգամ գնում ենք Մեղրաձորի ջրվեժներ: Ոչ մի դեպքում չմոռանաք վերցնել լողազգեստ:
Սկիզբ` 26 հունիսի, 2016, 07:30
Ավարտ` 26 հունիսի, 2016, 19:00
Վայր` Մեղրաձոր
 Հեծանվարշավ՝ թթակերություն
Այս կիրակի «Հեծանիվ+»-ը կազմակերպում է հայրենի բնության հրաշալի բարիքներից մեկին՝ անզուգական թթին նվիրված հեծանվարշավ: Կլինի թեթև հեծանվային զբոսանք, այնուհետև անմիջապես ծառերի վրայից կվայելենք թարմ, հյութեղ և քաղցր թութ:

Արշավը դասվում է հեշտերի և համովների շարքին:
Սկիզբ` 5 հունիսի, 2016, 10:00
Ավարտ` 5 հունիսի, 2016, 18:00
Վայր` Մխչյան
 Հաղթական հեծանվային պտույտ Արայի լեռան շուրջ
Այս կիրակի՝ մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվան ընդառաջ իրականացնում ենք մեր հեծանվային հաղթական պտույտը Արայի լեռան շուրջ:
Սկիզբ` 8 մայիսի, 2016, 09:00
Ավարտ` 8 մայիսի, 2016, 18:00
Վայր` Արայի լեռ
1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - ... - 18 - 19