Քաղաքային հեծանվարշավ սկսնակների համար
Այս շաբաթ լինելու է արդեն ավանդություն դարձող, շատ սպասված արշավ սկսնակ հեծանվորդների համար: Այն մարդիկ, ովքեր ուզում էն վերջապես փորձել իրենց ուժերը քաղաքային պայմաններում, կարող են միանալ հերթական քաղաքաին արշավին և զարգացնել իրենց հմտությունները: Նոր հեծանվորդները գալիս են համալրելու Հեծանիվ+ ի շարքերը ։))))))) Իսկ փորձառու հեծանվորդների կողմից ակնկալում ենք մասնակցություն՝ նորեկներին թիկունք կանգնելու և օգնելու նպատակով ;)

Հեծանիվ չունեցողները կարող են այն վարձակալել "ՀՎԶ" արհեստանոցից, ժամանելով Լենինգրադյան 31 9:30: Ձեր հետ վերցրեք անձնագիր և 4000 դրամ (հեծանիվը+սաղավարտ վարձակալելու համար)

Սկիզբը ժամը 10:00 Լենինգրադյան 31 "ՀՎԶ" հեծանիվների արհեստանոցից:

Երթուղին հետևյալն է` ՀՎԶ արհեստանոց - Լենինգրադյան - ծիծեռնակաբերդի խճուղի - ծովակալ Իսակովի պողոտա - ռոստովյան փողոց - վարդավառի այգի - Աղի լիճ - Սասունցի Դավիթ մետրո - Տիգրան մեծ - ՀՀ հրապարակ - Ամիրյան - Մաշտոցի պողոտա - Մաշտոցի պուրակ - թունելով մանկական երկաթուղի - զանգվի ձոր - Կիևյանի կամուրջ - Թումանյանի այգի - Լենինգրադյան

Սնունդը՝ թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը՝ թեթև, սպորտային, գլխարկ, լողազգեստ (Լճում լողալու համար)
Տրամադրությունը` բարձր ;)

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 6 հոկտեմբերի, 2012, 06:00
Ավարտ` 6 հոկտեմբերի, 2012, 11:00
Վայր` Երևան