Հեծանվարշավ դեպի Աղվերան
Արշավ դեպի Աղվերան, մի վայր, որի փարթամ բնությունն ու կենարար օդը կպարգևի մեզ անմոռանալի հանգիստ: Ճանապարհին կլինեն խնձորի այգիներ: Բաց մի թողեք այս հնարավորությունը՝ տեսնել հայրենի բնության ևս մեկ գեղատեսիլ վայր, ճանաչենք մեր հայրենիքը հեծանիվի օգնությամբ:

Հավաքվում ենք ՀՎԶ հեծանիվների արհեստանոցում, կիրակի օրը առավոտյան ժամը 7:15, որպեսզի հասնենք գնացքին, որը Ալմաստ գործարանի մոտից (Զեյթուն) շարժվելու է 8:30 -ին:

Երթուղին հետևյալն է`
...ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Ալմաստ (Զեյթուն) կայարան, գնացքով մինչև ք. Չարենցավան, մնացած ճանապարհը կանցնենք հեծանիվներով` Չարենցավան - Ալափարս - Արզական - Աղվերան, հետ դարձ` Աղվերան - Արզական - Քարաշամբ - Արգել - Նուռնուս - Նոր Գեղի - Արզնի - Երևան:

Ընդամենը քշելու ենք 70 կմ
Բարդությունը` *** - - , 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ ,ցանկացողները` լողազգեստ,գետում թրջվելու համար, և ուսապարկ:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Ովքեր չունեն հեծանիվ և կցանկանան վարձակալել այն, զանգահարեք Սամվելին 093-426-654 հեռախոսահամարով և եկեք (Լենինգրադյան 31) ՀՎԶ հեծանիվների արհեստանոց անձնագրերով:
Start Time: 23 September, 2012, 03:15
End Time: 23 September, 2012, 14:00
Location: Կոտայքի մարզ