Հեծանվարշավ դեպի Դվին
Հեծանվարշավ դեպի Դվին՝ պատմական Հայաստանի մայրաքաղաքներից մեկը, որը հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին Խոսրով Կոտակ թագավորի օրոք:
Արշավ դեպի 4-րդ դար, որի ժամանակակից ճանապարհներին կհանդիպենք բազմաթիվ դեղձենիներ և կվայելենք դրանց բերքի հիասքանչ համը և բույրը։ Հնարավոր է նաև խաղող։

Երթուղին հետևյալն է`
Երևան - Այնթափ - Մարմարաշեն - Արևաբույր - Մխճյան - Նշավան - Դվին - Երևան;

Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31)
Վերադարձ՝ 19։00
Հեռավորությունը` 70 կմ
Բարդությունը` * * * - - , 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ և ուսապարկ:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Հեծանիվ վարձակալելու համար ժամը 08:30 լինեն Լենինգրադյան 31, ՀՎԶ հեծանիվների արհեստանոցում:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, զանգահարեք Սամվելին` 093-426-654
Սկիզբ` 9 սեպտեմբերի, 2012, 05:00
Ավարտ` 9 սեպտեմբերի, 2012, 15:00
Վայր` Արարատի մարզ