Հեծանվավարժանք ՈՒՐԲԱԹ 18:00-ին + Քաղաքային արշավ սկսնակների համար ՇԱԲԱԹ
Ցանկանու՞մ եք հեծանիվ վարել սովորել: Ուրեմն բաց չթողնեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:

Ինչ` հեծանվավարժանք

Երբ և Որտեղ` այս ուրբաթ, ժամը 18:00-ին, Համալիրի դիմաց։

Ինչ պայմաններով` անվճար, հեծանվավարժանքի համար հեծանիվներ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը անվճար
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Իսկ ահա շաբաթ օրը, առավոտյան 09.00 ից մեկնարկելու է հերթական արշավը սկսնակ հեծանվորդների համար, այն մարդիկ, ովքեր ուզում էն վերջապես փորձել իրենց ուժերը քաղաքային պայմաններում, չեն կարող գտնել ավելի հարմար առիթ։ Նոր հեծանվորդները գալիս են համալրելու Հեծանիվ+ ի շարքերը ։))))))) Իսկ փորձառու հեծանվորդների կողմից ակնկալում ենք մասնակցություն՝ նորեկներին թիկունք կանգնելու և օգնելու նպատակով ;)

Հեծանիվ չունեցողները կարող են այն վարձակալել "ՀՎԶ" արհեստանոցից, ժամանելով Լենինգրադյան 31 ժամը 8.30 : Ձեր հետ վերցրեք անձնագիր և 4000 դրամ (հեծանիվը+սաղավարտ վարձակալելու համար)

Սկիզբը` ժամը 09:00 Լենինգրադյան 31 "ՀՎԶ" հեծանիվների արհեստանոցից:
Ավարտը` ժամը 13.00 :

Երթուղին հետևյալն է` ՀՎԶ արհեստանոց - Լենինգրադյան - Կիևյան - Օռբելի - Բաղրամյան - Պրոշյան - Մաշտոց - Օպերա - Հյուսիսային պողոտա - ՀՀ հրապարակ - Ամիրյան - Մաշտոցի այգի - Մանկական երկաթուղի - Զանգվի ձոր - Կիևյանի կամուրջ - Թումանյանի այգի - Լենինգրադյան

Սնունդը՝ թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը՝ թեթև, սպորտային, գլխարկ, լողազգեստ
Տրամադրությունը` բարձր ;)

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 7 սեպտեմբերի, 2012, 14:00
Ավարտ` 8 սեպտեմբերի, 2012, 09:00
Վայր` Երևան