Դեղձառատ արշավ դեպի Արա լեռան փեշերը
«Հեծանիվ +»-ը հրավիրում է բոլորին հերթական արշավի, քանի դեռ չի ավարտվել ամառը և դեռ բնությունը կիսվում է մեզ հետ իր բարիքներով՝ գնում ենք դեղձ ուտելու:

Սկիզբը ժամը 09:00 Լենինգրադյան 31 "ՀՎԶ" հեծանիվների արհեստանոցից

Երթուղին հետևյալն է`Երևան - Զովունի - Եղվարդ - Ափնագյուղ - Արտաշավան – Սաղմոսավանք – Օհանավանք – Կարբի – Մուղնի – Աշտարակ – Երևան:
Ճանապարհի մի հատված անցնելու ենք քարքարոտ գրունտային ճանապարհով:

Հեռավորությունը` 80 կմ
Բարդությունը` * * * - - (3/5)
Սնունդը՝ թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը՝ թեթև, սպորտային, գլխարկ
Տրամադրությունը` դեղձային


Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 26 օգոստոսի, 2012, 05:00
Ավարտ` 26 օգոստոսի, 2012, 15:00
Վայր` Արագածոտնի մարզ