Հեծանվորդները միանում են Դիլիջանի վրանային ճամբարին
Դիլիջանում կազմակերպվում է վրանային բնապահպանական-սպորտային ճամբար, որի մասնակիցները Դիլիջանի երեխաներն են: Ճամբար են այցելելու բնապահպան ակտիվիստներ և բնապահպանական կազմակերպություններ: Կլինեն զրույցներ, ելույթներ, ֆիլմերի ցուցադրություն: Ճամբարի գլխավոր նպատակն է երեխաների մեջ զարգացնել բնապահպան լինելու զգացողությունը, տալ էկոլոգիական գիտելիքներ, ներկայացնել Հայաստանում տիրող բնապահպանական իրավիճակը: Ճամբարը լինելու է օգոստոսի 10-ից 13-ը:

Մենք՝ հեծանվորդներս, ճամբարին կմիանանք շաբաթ օրը՝ օգոստոսի 11-ին, կվերադառնանք 12-ին: Ճամբարում կպատմենք «Հեծանիվ+»-ի գործունեության մասին, կցուցադրենք հետաքրքիր տեսահոլովակներ, կխոսենք հեծանիվների, հեծանվարշավների և Հայաստանում հեծանվային շարժման մասին: Ցանկացողներին նաև հեծանիվ վարել կսովորեցնենք:

Մասնակցելու համար պետք է ունենաք քնապարկ կամ վերմակ, ցանկալի է նաև ունենալ վրան: Գիշերելու ենք մեկ գիշեր, անտառում կամ սպորտբազայի ներսում, ըստ ցանկության:

Մասնակցելու համար նախօրոք զանգեք Սամվելին և հաստատեք ձեր մասնակցությունը:

Մեկնումը՝ օգոստոսի 11-ին, երկաթգծի Ալմաստ կայարանից, ժամը 8:30 (գնացքը այդ ժամին է շարժվում, ուշանալ չի կարելի): Կամ ժամը 7:30 եղեք հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31), այնտեղից միասին կշարժվենք դեպի Ալմաստ կայարան:

Երթուղին հետևյալն է՝
1-ին օր, օգոստոսի 11. ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - Ալմաստ կայարան (10 կմ), գնացքով մինչև Ծովագյուղ, այնուհետև Ծովագյուղ - Դիլիջան (30 կմ)
2-րդ օր, օգոստոսի 12. Դիլիջան - Սևան -Երևան (110կմ):

Հեռավորությունը` 10 կմ + 30 կմ + 110 կմ
Բարդությունը` ★★★☆☆
Սնունդը՝ թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը՝ թեթև, սպորտային, գլխարկ, լողազգեստ

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 11 օգոստոսի, 2012, 03:30
Ավարտ` 12 օգոստոսի, 2012, 15:00
Վայր` Դիլիջան