Գերհեծանվարշավ 2 Սևան - Լոռի - Երևան
Շարունակվում է մեր գերհեծանվարշավների շարքը: Այս անգամ ուղղությունը դեպի հյուսիս, Լոռվա գեղատեսիլ կանաչաստան:
Մի անգամից ասեմ, որ հեշտ չի լինելու, այնպես որ մասնակցել ցանկացողները թող նախապես խորհրդակցեն Սամվելի հետ:
Դե պատրաստ եք? Ուրեմն ղեկը ամուր բռնեք, սեղմակներն ել ամուր սեղմեք, ԳՆԱՑԻՆՔ !!

Երթուղի
1-ին օր Երևան - Ծովագյուղ (65km (գնացքով)) - Դիլիջան- Վանաձոր-Չկալով (100km)
2-րդ օր Չկալով - Վահագնի (20km)
3--րդ օր Վահագնի - Վանաձոր - Սպիտակ - Ապարան - Աշտարակ - Երևան (150km)

Հագուստ և պարագաներ - սպորտային, հավելյալ տաք հագուստ,
լողազգեստ, ՔՆԱՊԱՐԿ, ուսապարկ

Սնունդ - բուսական, հյութեր, մրգեր, ոչ ալկոհոլ

Մեկնարկ - առավոտյան 7-ին ՀՎԶ (Լենինգրադյան 31) հեծանիվ վարձակալողները լինեն 6:30

Ովքեր մեզ չեն կարող միանալ 3 օրով, եկեք միայն առաջին օրը, մինչև Սևան, կլողանք միասին, իսկ այնտեղից մենք հյուսիս, դուք` հարավ, մինչև Երևան:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 30 հուլիսի, 2010, 02:00
Ավարտ` 1 օգոստոսի, 2010, 14:00
Վայր` Լոռի