Գնում ենք Հավուց Թառի վանք
Սկիզբը ժամը 09:00 Լենինգրադյան 31 "ՀՎԶ" հեծանիվների արհեստանոցից

Երթուղին հետևյալն է`Երևան - Ջրվեժ - Ողջաբերդ - Գեղադիր - Գառնի - Հավուց Թառի վանք

Հեռավորությունը` 80 կմ
Բարդությունը` * * * - - (3/5)
Սնունդը՝ թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը՝ թեթև, սպորտային, գլխարկ, լողազգեստ
Տրամադրությունը` մարտական


Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 8 հուլիսի, 2012, 05:00
Ավարտ` 8 հուլիսի, 2012, 15:00
Վայր` Կոտայքի մարզ