Սևան՝ հեծանիվներով
Գնալու ենք գնացքով մինչև Սևան և իջնելու ենք մոտակա հարմար ափ: Վերադարձը միայն հեծանիվներով:

Սկիզբը՝ 7:30 ՀՎԶ (Լենինգրադյան 31), կամ 8:45 երկաթգծի Ալմաստ կայարան (եթե հեծանիվ ունեք ու արշավի առաջին մասը ուզում եք միայնակ հաղթահարել)

Երթուղու երկարությունը՝ 10 կմ (մինչև Քանաքեռ կայարան) + 15 կմ (մինչև Սևանա լիճ) + 60 կմ (հետադարձ) = 85 կմ

Բարդությունը` * * * - - (3/5)
Սնունդը՝ թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը՝ թեթև, սպորտային, գլխարկ, լողազգեստ
Տրամադրությունը` ջրիկ

Գնացքի տոմսի արժեքը՝ մոտ 500 դրամ, ճշտելուց հետո կոնկրետ կգրենք:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 24 հունիսի, 2012, 03:30
Ավարտ` 24 հունիսի, 2012, 14:00
Վայր` Սևան