3-րդ Հեծանվային կայանտեղիի բացումը Բժշկական համալսարանում
Հեծանիվ + հկ - ի աջակցությամբ, Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան
երիտասարդական նախաձեռնությունների հիմնադրամի դրամական միջոցներով, Հասմիկ Մարտիրոսյանը (ով Հեծանիվ + ի ակտիվիսներից մեկն է ) իրականացրեց Երևանի բուհերում հեծանվային կայանատեղիներ կառուցելու ծրագիրը: Նախատեսված 20 ի փոխարեն կառուցվեց 27 հեծանիվի համար կայանատեղի: Ծրագրով նախատեսվում էր նաև որոշակի գումար ` այլ ծախսերի համար, բայց Հասմիկը որոշեց այդ գումարը ամբողջությամբ ներդնել ևս 6 հեծանիվի կայանատեղի կառուցելու համար:
Երկուշաբթի օրը , մայիսի 28-ին մեզ համար կրկնակի տոն է, առաջին հանրապետության օրը կլինի մեր կազմակերպության կոմից թվով արդեն 3 - րդ հեծանվային կայանատեղիի բացումը , որը տեղադրվել է Բժշկական Համալսարանի բակում : Հիշեցնենք որ նախորդները տեղադրվեցին Պետական համալսարանի, թվով 17 հատ, և Ֆրանսիական համալսարանի, թվով 10 հատ, բակերում :

Բացումը կկայանա ժամը 11.00 ին, Բժշկական համալսարանի բակում (մուտքը Կորյուն փողոցի կողմից):

Տոնական հեծանվաերթը կսկսվի ժամը 10.00 ին , "ՀՎԶ" հեծանիվների արհեստանոցից (Լենինգրադյան 31):

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Հեծանիվ վարձակալելու համար ժամը 09:30 լինեն Լենինգրադյան 31, ՀՎԶ հեծանիվների արհեստանոցում` անձնագրերով:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, զանգահարեք Սամվելին` 093-426-654
Սկիզբ` 28 մայիսի, 2012, 06:00
Ավարտ` 28 մայիսի, 2012, 10:00
Վայր` Երևան