Օշական հեծանիվներով
Օշականը ունի 5000-ից ավելի բնակիչ,հնադարյան պատմական բնակավայր է։ Վաղ միջնադարում մտնում էր Ամատունիների կալվածքների մեջ։ Այստեղ է գտնվում հայոց ամենամեծ սրբավայրերից մեկը` հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի դամբարանը, որի դին այստեղ է ամփոփել մեծ իշխան, հայոց հազարապետ Վահան Ամատունին։ Վերջինիս դին ևս հանգչում է այստեղ՝ Մաշտոցի անունը կրող եկեղեցու հարևանությամբ։ Այն Հայաստանի տուրիստական վայրերից է։ Այստեղ են անցկացվում միջազգային սիմպոզիումներ ե սեմինարներ, մասնավորապես «Թարգմանչաց տոն» միջոցառումը։

Երթուղի - Երևան -Աշտարակ - Օշական - Քասախի կիրճ - Ոսկեվազ - Աշտարակ - Երևան
Հեռավորություն - 55կմ
Բարդությունը - միջինից հեշտ
Հագուստը - սպորտային , լողազգեստ
Սնունդը - թեթև, բուսական

Եվ ոչ միայն կվայելենք Քասախ գետի գեղեցկությունը ,այլ կարող ենք նաև լողալ այնտեղ:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 18 հուլիսի, 2010, 04:00
Ավարտ` 18 հուլիսի, 2010, 15:00
Վայր` Օշական