Մարտի 8, հավաքագրում ենք կանանց հեծելազոր
Մարտի 8-ին` կանանց տոնին, լցվենք ու լցնենք մեր շուրջը գեղեցկության և սիրո ալիքներով, և իհարկե` ևս մեկ անգամ քարոզենք առողջ ապրելակերպ: Հեծանիվներով շրջելու ենք Երևան քաղաքի կենտրոնական փողոցներով:

Հավաքվում ենք մարտի 8-ին՝ կանանց իրավունքների օրը, ժամը 11:30-ին հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31): Հիմնական կանգառը Մաշտոցի պուրակն է, ժամը 14.00-ին բոլոր կանայք` Մաշտոցի պուրակում:

«ՀՎԶ» հեծանիվների արհեստանոցը հեծանվարշավի մասնակից իգական սեռի ներկայացուցիչներին անվճար կտրամադրի 15 հեծանիվ:

Անվճար հեծանիվների քանակը սահմանափակ է, այդ պատճառով շտապեք նախօրոք պատվիրել:

Հեծանվարշավի հետ կապված ցանկացած հարցով զանգեք և անհանգստացրեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 8 մարտի, 2012, 07:30
Ավարտ` 8 մարտի, 2012, 14:00
Վայր` Երևան