Հեծանվարշավ դեպի Օշականի ձոր`լողանալու
Կիջնենք գեղատեսիլ Քասախի կիրճը, կվայելենք սառը գետը, խարույկի շուրջ կջերմանանք... Հետո կշարունակենք մեր ուղին և կվերադառնանք Երևան:

Երթուղին հետևյալն է`
Երևան – Աշտարակի ձոր – Օշական– Դաշտ – Նոր Սասունիկ – Երևան

Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31)
Հեռավորությունը` 55 կմ
Բարդությունը` * * * - - , 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` ձմեռային, սպորտային, տաք ձեռնոց, գլխարկ, և ուսապարկ:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, զանգահարեք Սամվելին` 093-426-654
Սկիզբ` 22 հունվարի, 2012, 06:00
Ավարտ` 22 հունվարի, 2012, 14:00
Վայր` Արագածոտնի մարզ