Հեծանվարշավ դեպի Էջմիածին
Նոր տարին խոստանում է բազում հետաքրքիր ու գեղեցիկ արշավներ: Մտքում արդեն գծում ենք երթուղիներ, սպասում ենք օրերի տաքանալուն, որ այցելենք մեր կողմից արդեն սիրված և դեռևս անհայտ ու գողտրիկ վայրեր: Բնության կանչը զրնգում է մեր հոգում, մի քիչ էլ, ու մենք արդեն քեզ հետ կլինենք, քո գրկում...

Բայց նախ մեր հայրենի բնության առաջ խայտառակ չլինելու համար, պետք է ձեռք բերել որոշ մարզավիճակ: Այդ նպատակով սկսում ենք ամենահեշտ արշավներից, որոնցից առաջինը դեպի Էջմիածին հեծանվարշավն է:

Երթուղին հետևյալն է` Երևան - Փարաքար – Մուսալեռ – Զվարթնոց – Էջմիածին և հետդարձ:

Մեկնարկը` կիրակի օրը, հունվարի 8-ին, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Հեռավորությունը` 40 կմ
Բարդությունը` ** - - , 2/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Հագուստը` սպորտային, տաք, ձեռնոցներ, գլխարկ:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 8 հունվարի, 2012, 06:00
Ավարտ` 8 հունվարի, 2012, 13:00
Վայր` Էջմիածին