Սուրբ Ծննդյան տոնը Ազատի կիրճում
Կիջնենք Ազատի կիրճ, կճաշակենք տոնական փլավ, խորոված սունկ, կարտոշկա և այլն: Գիշերելու ենք վրաններում:

Երթուղին հետևյալն է`
Երևան - Ջրվեժ - Ողջաբերդ - Գեղադիր - Ազատի կիրճ, հաջորդ օրը՝ հետդարձ:

... Մեկնարկը. ուրբաթ օրը՝ ամսի 6-ին, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Վերադարձը. շաբաթ օրը՝ ամսի 7-ին:
Հեռավորությունը` 60 կմ
Բարդությունը` * * * - - , 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` սպորտային, տաք, ձեռնոցներ, գլխարկ:
Անհրաժեշտ իրեր՝ մասնակիցները պետք է իրենց հետ ունենան տաք քնապարկ: Վրանի հետ կապված հարցերը կարող եք ճշտել Սամվելի հետ:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654
Սկիզբ` 6 հունվարի, 2012, 05:00
Ավարտ` 7 հունվարի, 2012, 14:00
Վայր` Կոտայքի մարզ