Վարդավառը Սևանում
Վարդավառը Արի ցեղի (հայ ազգի)՝ ծագումից եկող՝ աստվածային խորհուրդ պարունակող տոներից է: Տոնը արտահայտում է արարչագործական բացարձակ խորհուրդներից մեկը՝ Աստվածային սերը, որը մարմնավորում, հաստատում ու հովանավորում է Աստղիկ դիցուհին:
Տոնի անվան իմաստի մասին Հայոց աստվածաշունչ լեզուն ասում է, որ այն կազմված է վարդ (Սիրո Գերագույն Խորհուրդ է նշանակում) եւ վառ (ընդհանրապես ուժգին արտահայտված կրակի իմաստ է պարունակում, բայց այստեղ բացարձակ ներքին հուզական որակ է) բառերով եւ նշանակում է վարդով՝ սիրո բացարձակ խորհրդով վառված, վարդով օծված:

Էլ ուրիշ որտեղ պետք է նշել Վարդավառը , եթե ոչ Սևանում ` Հայաստանի ջրի շտեմարանում :
Գնալու ենք գնացքով մինչև Սևան քաղաք , այնտեղից հեծանվով մինչև մոտակա հարմար ափ , վերադարձը միայն հեծանվով:

Այսպիսով.
Սկիզբ - 6:45 ՀՎԶ (Լենինգրադյան 31) , կամ 8:20 Քանաքեռ կայարան (եթե հեծանիվ ունեք ու արշավի առաջին մասը ուզում եք միայնակ հաղթահարել )
Երկարություն - 10կմ մինչև Քանաքեռ + 60կմ հետդարձ = 70կմ
Սնունդ - թեթև , բուսական
Հագուստ - թեթև , սպորտային , լողազգեստ
Տրամադրությունը - ջրիկ

Գնացքի տոմսը 600դր

Այդ օրը քաղաքում լինելու է 40 աստիճան տապ (ուզում եք մնալ քաղաքում?)

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 11 հուլիսի, 2010, 01:45
Ավարտ` 11 հուլիսի, 2010, 15:00
Վայր` Սևանա լիճ