Վարդավառը Սևանում
Վարդավառը Արի ցեղի (հայ ազգի)՝ ծագումից եկող՝ աստվածային խորհուրդ պարունակող տոներից է: Տոնը արտահայտում է արարչագործական բացարձակ խորհուրդներից մեկը՝ Աստվածային սերը, որը մարմնավորում, հաստատում ու հովանավորում է Աստղիկ դիցուհին: Տոնի անվան իմաստի մասին Հայոց աստվածաշունչ լեզուն ասում է, որ այն կազմված է վարդ (Սիրո Գերագույն Խորհուրդ է նշանակում) եւ վառ (ընդհանրապես ուժգին արտահայտված կրակի իմաստ է պարունակում, բայց այստեղ բացարձակ ներքին հուզական որակ է) բառերով եւ նշանակում է վարդով՝ սիրո բացարձակ խորհրդով վառված, վարդով օծված: Էլ ուրիշ որտեղ պետք է նշել Վարդավառը , եթե ոչ Սևանում ` Հայաստանի ջրի շտեմարանում : Գնալու ենք գնացքով մինչև Սևան քաղաք , այնտեղից հեծանվով մինչև մոտակա հարմար ափ , վերադարձը միայն հեծանվով: Այսպիսով. Սկիզբ - 6:45 ՀՎԶ (Լենինգրադյան 31) , կամ 8:20 Քանաքեռ կայարան (եթե հեծանիվ ունեք ու արշավի առաջին մասը ուզում եք միայնակ հաղթահարել ) Երկարություն - 10կմ մինչև Քանաքեռ + 60կմ հետդարձ = 70կմ Սնունդ - թեթև , բուսական Հագուստ - թեթև , սպորտային , լողազգեստ Տրամադրությունը - ջրիկ Գնացքի տոմսը 600դր Այդ օրը քաղաքում լինելու է 40 աստիճան տապ (ուզում եք մնալ քաղաքում?) Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654: |
|


