ՀԶՈՐ ՑՈւՅՑ ՀԱՆՈւՆ ԹՌՉԿԱՆԻ ՋՐՎԵԺԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ
«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնությունը բոլոր բնասեր քաղաքացիներին և հատկապես ուսանողությանը կոչ է անում մասնակցել նոյեմբերի 1-ին նախատեսվող հզոր ցույցին: Մինչ մի խումբ երիտասարդներ հենց Թռչկանի մոտ գիշերուզօր հերթապահում են, որպեսզի Թռչկանի ջուրը թեկուզ մեկ կաթիլով չ...պակասի, Երևանում շատ ավելի կարևոր աշխատանք ունենք. կառավարությանն ու բնավիրման նախարարությանը ստիպել վերջապես օրինական լուծում տալ Թռչկանի հիմնախնդրին, իսկ դրա համար անհրաժեշտ է բոլորիս համախմբվածությունը: Եկեք ապացուցենք, որ վրանային ճամբարի մասնակիցները մենակ չեն, նրանց աջակցում են առնվազն 500, 1.000 կամ ավելի մարդ... մենք ենք այս երկրի տերը և մենք չենք վաճառում մեր Թռչկանը:

Կհանդիպենք երեքշաբթի, 15:00-ին, չմոռանաք ձեզ հետ վերցնել Թռչկանի փրկության կոչերով պաստառներ:
Սկիզբ` 1 նոյեմբերի, 2011, 11:00
Ավարտ` 1 նոյեմբերի, 2011, 14:00
Վայր` Երևան