Թռչկանն է ձեզ կանչում, Օգնության հասեք
Սիրելի ընկերներ, կոչով դիմում ենք բոլոր նրանց, ովքեր դեռևս պարզապես հետևում են մեր պայքարին. մի՛ վախեցեք, միացե՛ք մեզ, սա անհատի կամ խմբակի պայքար չէ, սա պետք է ընդհանուրի պայքարը դառնա, քանի որ ոչնչացման վտանգի տակ է ՀՀ ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժը:

Հենց հիմա այստե...ղ՝ Թռչկանի մոտ, եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում (0 աստիճան և անընդհատ տեղացող ձյուն ու անձրև) ընկերովի հերթապահում ենք՝ տեր կանգնելով մեր Թռչկանին: Իսկ ի...նչո՞ւ ենք մենք մեր առօրյա հոգսերը թողել ու եկել այստեղ. որովհետև մեզ բոլորիս միավորում է մեկ բան՝ սերը ՀԱՅՐԵՆԻՔԻ հանդեպ, բայց համոզված ենք, որ մենք մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ միայնակ չենք սիրում, մեզ սատարում ու աջակցում են քեզ պես բազմաթիվ ուրիշ երիտասարդներ... և եթե դու նրանցից մեկն ես, անպայման միացիր մեր պայքարին, հիմա մենք հենց ՔՈ օգնության կարիքն ունենք:

Միանո՞ւմ ես. ուրեմն ծանոթացիր առաջիկա օրերի ծրագրերին ու ընտրիր դրանցից քեզ ամենահարմարը.

29-ը հոկտեմբերի, առավոտյան 8:30 կամ 9:00-ին Երևանից Թռչկան կմեկնեն մի խումբ արշավականներ, վերադարձը՝ նույն օրը: Սա հատկապես հարմար տարբերակ է նրանց համար, ովքեր չեն կարող միանալ նստացույցին, սակայն ցանկանում են իրենց աջակցությունը հայտնել մեզ, ինչպես նաև տեսնել Թռչկանը, հիանալ նրանով: Մանրամասների համար՝ 094 63 40 58, Ռուբեն:

29-ը հոկտեմբերի, ԱՐՄԱՏ ակումբում ասուլիս տալուց հետո Սամվել Հովհաննիսյանը մի խումբ արշավականների հետ մեկնելու է Թռչկան՝ առնվազն 2 գիշեր մնալու պատրաստությամբ: Սամվելի հեռախոսահամարը՝ 093 42 66 54:

31-ը հոկտեմբերի, առավոտյան 8:30 Թռչկան կմեկնեն մի խումբ արշավականներ նույնպես գիշերակացի պատրաստությամբ, դիմել Գոռին 093 26 55 76:

Քեզ հետ վերցրու գիշերակացով արշավի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պարագաները: Չմոռանաս հավատալ մեր գործի հաջողությանը, այլապես մեր կացարանում տեղ չես ունենա: Ուրեմն անցի՛ր գործի, մենք սպասում ենք քեզ:

«ԹՌՉԿԱՆ» վրանային ճամբարի մասնակիցներ՝

Մարիամ Սուխուդյան
Հասմիկ Վարդանյան
Հասմիկ Մարտիրոսյան
Սամվել Հովհաննիսյան
Եղիա Ներսիսյան
Կարեն Մարության
Գևորգ Վարդանյան
Գոռ Հովհաննիսյան
Միքայել Էլիզբարյան
Տիգրան Շահբազյան
Էդգար Հարությունյան
Արփինե Գալֆայան
Նունե Գրիգորյան
Էմմա Պետրոսյան
Հրայր Սավզյան
Արմո Սաֆարյան
Ավետ Ավետիսյան

Այս ցուցակը պետք է անվերջ լինի:
Սկիզբ` 29 հոկտեմբերի, 2011, 03:00
Ավարտ` 31 հոկտեմբերի, 2011, 18:00
Վայր` Լոռվա մարզ