Գնում ենք Թռչկանի ջրվեժը ազատագրելու
Սիրելի ընկերներ, բարեկամներ, ՀՀ քաղաքացիներ, ձեզնից շատերն արդեն լսել են Թռչկանի ջրվեժի հիմնախնդրի մասին: Վտանգված է ՀՀ ամենաբարձր ու ամենաջրառատ ջրվեժը: Ջրվեժի տարածքում հենց այս պահին էլ որոճում են մի քանի վնասատու կենդանիներ (տրակտորներ, բեռնատարներ): Բնավիրման նախարար...ությունը կարծես ականջի հետևն է գցել այս հիմնախնդրի կարգավորումը: Այս պարագայում «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնությունը շարունակում է բարձրաձայնել ջրվեժին ս...պառնացող վտանգի մասին և կոնկրետ քայլեր ձեռնարկում ՀԷԿ-ի կառուցումը կանխարգելելու ուղղությամբ: Այսպիսով, շաբաթ օրը՝ հոկտեմբերի 22-ին, այցելում ենք Թռչկանի ջրվեժ.

Այցելության նպատակը՝ տեղում ծանոթանալ շինարարության ներկայիս ընթացքին, զրուցել շինարարների և բանվորների հետ՝ հորդորելով նրանց զերծ մնալ բնության հուշարձանին վնաս հասցվող աշխատանք կատարելուց, հանդիպել Շիրակամուտ և Մեծ Պարնի գյուղերի բնակիչների հետ՝ լսելու նրանց կարծիքն այս ամենի մասին և հայտնելու մեր զորակցությունը Թռչկանի ջրվեժի պահպանման համար մղվող պայքարում, ինչպես նաև ևս մեկ անգամ տեսնելու և հիանալու բնության այս հիասքանչ կոթողով: Մեզ հետ կունենանք նաև ջրվեժի պահպանման վերաբերյալ կոչերով մի շարք պաստառներ
Ի՞նչ օգուտ կտա այս այցելությունը՝ որքան շատ մարդ մասնակցի այս ակցիային, այնքան մեծ կլինի դրա արդյունավետությունը, միասին մենք կարող ենք հասնել շինարարության դադարեցմանը:

Ինչ ենք վերցնում մեզ հետ՝ մեկ օրվա ուտելիք, ջուր, տաք հագուստ
Հանդիպում ենք Ավ. Իսահակյանի արձանի մոտ, շաբաթ օրը՝ հոկտեմբերի 22-ին, ժ. 8:00-ին
Անհրաժեշտ գումարը՝ մոտ 3.000 դրամ

Գրանցվելու և մանրամասների համար զանգահարել Էդգարին՝ 094 89 55 16
Կամ Սամվելին 093 42 66 54

Գրանցման վերջնաժամկետը՝ ուրբաթ, 18:00

Միացեք, միասին տեր կանգնենք Թռչկանի ջրվեժին...
Սկիզբ` 22 հոկտեմբերի, 2011, 03:00
Ավարտ` 22 հոկտեմբերի, 2011, 17:00
Վայր` Լոռվա մարզ