Գնում ենք Գառնու շշերի կառուսեեեել
Գառնու ձոր կատարած մեր նախորդ արշավից հետո շշերի կառուսելը գեղեցկությունից բան չհասկացող մի քանի արշավականների կողմից անխիղճ ձևով ոչնչացվել էր: Ի փառս ձորում խրախճանքներ անող մեր փնթի ու անշնորք հայրենակիցների, շշերի կենսաբազմազանությունը վերջին շաբաթների ընթացքում համառո...րեն աճել է և նրանք շարունակում են իրենց ուրախ պարով խինդ պարգևել ձորի այցելուներին:

Սակայն գիտակցելով քարերի սիմֆոնիայի վեհությունը և սիրելով այն՝ մենք չենք կարող հանդուրժել, որ ինչ-որ գույնզգույն շշերի բազմություն իր շուքով նսեմացնի նրա գեղեցկությունը:

Գնում ենք խառնվենք շշերի հանդարտ լողապտույտին:
Այնպես որ, մեզ կրկին սպասվում է ջրային զվարճալի շշորսություն:

Երթուղին հետևյալն է`
Երևան - Ջրվեժ - Ողջաբերդ – Գեղադիր – Գառնի – Երևան

Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31)
Հեռավորությունը` 70 կմ
Բարդությունը` * * * - - , 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ և ուսապարկ, ցանկացողները կարող են բերել լողազգեստ:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, զանգահարեք Սամվելին` 093-426-654
Սկիզբ` 16 հոկտեմբերի, 2011, 04:00
Ավարտ` 16 հոկտեմբերի, 2011, 14:30
Վայր` Կոտայքի մարզ