Հեծանվաերթ Թռչկանի ցավը տանելու
" Թռչկանի ձայնը մեր ձայնն է "

Շաբաթ օրը, առավոտյան ժամը 9-ին, ուղևորվելու ենք Հայաստանի ամենագեղեցիկ և գողտրիկ անկյուններից մեկը՝ Թռչկանի ջրվեժը, որն այսօր վտանգված է: Հիդրոէլեկտրակայանի կառուցման հետևանքով մենք կարող ենք կորցնել բնության այս հրաշքը:
Բարձրացնենք մեր ձայնը Թռչկանի ջրվեժի պահպանման և սերունդներին փոխանցելու համար:
Մեր հեծանիվներին կկրենք բնապահպանական կոչերով դրոշներ:
... Կգիշերենք Ջրվեժի շառաչի ներքո, որ կյանքում ուր ել լինենք , ուր ել գնանք մեր Թռչկանին չմոռանանք~~~

Երթուղին հետևյալն է`
Օր 1-ին. Երևան – Աշտարակ – Ապարան – Ծիլքար – Ջրաշեն – Կաթնաջուր – Շիրակամուտ – Թռչկանի ջրվեժ
Օր 2-րդ. Թռչկանի ջրվեժ – Երևան

Մեկնարկը` շաբաթ օրը, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31)
Հեռավորությունը` 140 կմ X 2
Բարդությունը` Օր 1-ին.* * * * * (5/5), Օր 2-րդ. * * * * (4/5)
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ և ուսապարկ: Պարտադիր պարագաներ` լողազգեստ, քնապարկ, ցանկալի է ունենալ տեսա կամ ֆոտո խցիկ:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 24 սեպտեմբերի, 2011, 04:00
Ավարտ` 25 սեպտեմբերի, 2011, 15:30
Վայր` Հայաստան