Հեծանվարշավ դեպի Դվին
Գնում ենք հեծանվորդներիս կողմից այդքան սիրված Դվինի թագավորական պալատներ, կմագլցենք նաև միջնաբերդի գագաթի հարթակը, որտեղից բացվում են գեղեցիկ տեսարաններ:

Արշավը դասվում է հեշտերի շարքին` հիմնականում հարթ տեղանք, ուղիղ ճանապարհ:

Երթուղին հետևյալն է`
... Երևան – Այնթափ – Մարմարաշեն – Մխչյան – Նշավան – Դվին – Վերին Դվին – Դվին – Բերքանուշ – Երևան

Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31)
Հեռավորությունը` 80 կմ
Բարդությունը` * * - - - (2/5)
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ և ուսապարկ:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 18 սեպտեմբերի, 2011, 04:00
Ավարտ` 18 սեպտեմբերի, 2011, 14:00
Վայր` Հայաստան