3 օրյա հեծանվային արշավ
Հեծանվային նոր ուղիներ բացահայտելու.......
Գնացքը մեզ կհասցնի մինչև Սևան, այնտեղից կսկսվի մեր հեծանվային փորձությունները: Առաջին օրը կգիշերենք Մարտունիում` լճի ափին: Հաձորդ օրը Սուլեմայի լեռնանցքով կիջնենք Եղեգնաձոր, որտեղ մեզ կդիմավորեն տեղի ակտիվ երիտասարդները, որոնք նույնպես ցանկանում են հեծանվային մշակույթը զարգացնել, բայց Եղեգնաձորում: Իսկ 3 -րդ օրը ուզելով թե չուզելով պետք է քշելով հասնենք տուն:

Երբ` ուրբաթ օրը, առավոտյան ժա...մը 7:20
շարժվում ենք ՀՎԶ հեծանիվների արհեստանոցից
Օր 1.
Հեռավորությունը` մինչև քանաքեռի կայարան 10 կմ
+ Սևան - Մարտունի: 70 կմ
Բարդությունը` *** --, 3/5
Օր 2,
Մարտունի - Եղեգնաձոր
Հեռավորությունը`65 կմ
Բարդությունը` *** --, 3/5
Օր 3.
Եղեգնաձոր - Երևան
Հեռավորությունը`135 կմ
Բարդությունը` ***** , 5/5

Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի..... , լողազգեստ, ուսապարկ, և շատ կարևոր` քնապարկ, և ամենակարևորը` սաղավարտ` պարտադիր:
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)

Եղանակային պայմանները` զով և արևոտ, տաք ջուր - սառը ջուր և այլն....

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 5 օգոստոսի, 2011, 02:00
Ավարտ` 7 օգոստոսի, 2011, 16:00
Վայր` Հայաստան