Բնապահպանական հեծանվաերթ հանուն մեր առողջ ապագայի
Եկեք արտահայտենք մեր բողոքը ընդդեմ թալանվող ազգային հարստության,

ընդդեմ քաղաքական գործիչների, որոնք, չարաշահելով իրենց պաշտոնը, յուրացրել են Հայաստանի ընդերքը և հարստանում են` վաճառելով այն օտարերկրացիներին,

ընդդեմ պետական գործիչների, որոնք աչք են փակում ընդերքը թալանողների անօրինականությունների և անառակությունների վրա` ստանալով իրենց մասնաբաժինը,

ընդդեմ հանքատերերի, որոնք ապականում են Հայաստանի բնաշխարհը` ոչնչացնելով անտառներ, գեղատեսիլ կիրճերում թափելով թունավոր պոչանքներ:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~​~~~~~~~~~~~~~~

ԵՐԹՈԻՂԻՆ` Լենինգրադյան - Կիևյան - Օրբելի - Բաղրամյան - Մաշտոց - Ամիրյան - Հրապարակ:

Ովքեր կցանկանան մասնակցել, սակայն չունեն հեծանիվ` տեղեկացնեմ որ հեծանիվներ կտրամադրենք անվճար, շտապեք զանգել և հերդագրվել:

Շարժվելու ենք ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31) ժամը 10:30-ին: Իսկ հեծանիվ չունեցողները լինեն 10:00-ին իրենց անձնագրերով:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 14 հուլիսի, 2011, 05:00
Ավարտ` 14 հուլիսի, 2011, 09:00
Վայր` Հայաստան