Երկաթյա նժույգներով` տեսնելու իրական նժույգներին
"Հեծանիվ+"-ը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, շարունակում է կազմակերպել արշավների շարք` նվիրված մարդու և բնության միջև ներդաշնակության ամրապնդմանը: Այս անգամ էլ ուղևորվում ենք դեպի Ուշի, ուր և տեղակայված է Հայաստանում միակ Հիպոթերապիայի կենտրոնը: Կենտրոնում հնարավորությու կունենաք ականատես լինելու ձիերի հետ շփման միջոցով երեխաների բուժման ընթացքին, ինքներդ շփվելու ձիերի հետ, կերակրելու, հնարավոր է` հեծնելու նրանց:

Մեկնարկ` 10-ին ՀՎԶ (Լենինգրադյան 31, հեծանիվ չունեցողները լինեն 9:30)
Հեռավորություն` 65կմ
Դժվարության աստիճանը` միջին

Երթուղի` Երևան - Աշտարակ - Կարբի - Ուշի - Հովհանավանք - Մուղնի - Աշտարակ - Երևան

Վերադարձին կանգ կառնենք Հովհանավանքում, կվաելենք այնտեղից բացվող Քասախի կիրճի գեղատեսիլ տեսարանը, կսնվենք, կլուսանկարենք...

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 27 հունիսի, 2010, 05:00
Ավարտ` 27 հունիսի, 2010, 14:00
Վայր` Ուշի