Հեծանվարշավ դեպի Սևաբերդ
Մինչև Սևաբերդ ճանապարհը հիմնականում բարձրանում է, այսինքն մոտ 40 կմ անընդհատ հաղթահարելու ենք դժվարին վերելքները, որպիսի հետդարձին վայելենք սրընթաց վայրեջքը:
Ճանապարհին անցնելու ենք Աբովյանի և Արամուսի միջով, որտեղ անցորդներին կբաժանենք տեղեկատվական թերթիկներ (Երկաթահանքերի բացման հետ կապված տեղեկություն տարածելու նպատակով)

Երբ` կիրակի օրը, առավոտյան ժամը 8:30-ին
Հեռավորությունը` 85 կմ
Բարդությունը` **** -, 4/5
Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ , ուսապարկ:
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Հագուստը` արշավային, գլխարկ,
Եղանակային պայմանները` զով և արևոտ, հաճելի ջերմաստիճան հեծանիվ վարելու համար

Երթուղին հետևյալն է` ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - Աբովյան - Մայակովսկի - Արամուս - Կամարիս - Գեղաշեն - Զառ - Սևաբերդ - Զառ - Ակունք - Նոր Գյուղ - Աբովյան - Երևան

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 24 հուլիսի, 2011, 03:30
Ավարտ` 24 հուլիսի, 2011, 15:00
Վայր` Հայաստան