Հեծանվարշավ Մեծամորի ֆալոսիկների հետքերով
Վաղ երկաթի դարաշրջանում Մեծամորը եղել է արարատյան դաշտի արքունի քաղաքներից: Մեծամորի համաշխարհային արժեքը նրանումն է, որ այստեղ ե գտնվում աշխարհում առաջին և լավ պահպանված պղնձաձուլարանը: Հայտնաբերված իրերի շարքում ամենանշանավորը ագաթից պատրաստված գորտ կշռաքարն է և սարդիոնե կնիքը: Մեծամորի հնագույն ամրոց բնակատեղուն կից գործում է Մեծամորի պատմահնագիտական թանգարանը: Հենց Մեծամորին կից մենք կտեսնենք երկար սպասված ֆալոսներին: Իսկ թե ֆալոսապաշտությունը ինչի՞ հետ է կապված եղել՝
մանրամասները տեղում կպարզենք:

Երթուղին` Լենինգրադյան - Փարաքար - Մուսա Լեռ - Զվարթնոց - Էջմիածին - Աղր Լիճ - Երևան.
Հեռավորությունը` 80 կմ
Բարդությունը` * * * - -, 3/5
Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ , ուսապարկ
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)

Շարժվելու ենք ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31) ժամը 10:00-ին: Իսկ հեծանիվ վարձակալողները լինեն 9:30-ին իրենց անձնագրերով:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 10 հուլիսի, 2011, 04:30
Ավարտ` 10 հուլիսի, 2011, 14:00
Վայր` Մեծամոր