Հեծանվարշավ դեպի Էջմիածին
Բաց մի թողեք հեծանվային արշավների հաճույքը վայելելու ձեր շանսը: Այս անգամ իրականացնում ենք ամենահեշտ և կարճ արշավներից մեկը` մինչև Էջմիածին:

Երթուղին հետևյալն է` Երևան – Փարաքար – Մուսալեռ – Զվարթնոց – Էջմիածին – Ոսկեհատ – Հայանիստ – Խաչփառ – Գեղանիստ – Երևան

Մեկնարկը` կիրակի օրը, մայիսի 15-ին, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Հեռավորությունը` 45 կմ
Բարդությունը` * - - - - (1/5)
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 15 մայիսի, 2011, 05:00
Ավարտ` 15 մայիսի, 2011, 14:00
Վայր` Էջմիածին