Հեծանվարշավ "Դեպի մաքուր Արարատ"
Երևանից դուրս կգանք առավոտյան 10:00-ին, ժամը 15:00-ին կլինենք Արարատ քաղաքում, որտեղ այդ ժամին սկսվելու է ռոք փառատոնը (մուտքն ազատ է):

Երթուղին հետևյալն է`
Երևան - Այնթափ - Մասիս - Արտաշատ - Արարատ - Երևան

Մեկնարկը` կիրակի օրը, մայիսի 8-ին, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Հեռավորությունը` 110 կմ
Բարդությունը` * * * * - (4/5)
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային
Եղանակային պայմանները` նախնական կանխատեսումներով սպասվում է անձրև: Լավ կլինի ձեզ հետ ունենաք անձրևանոց (дождевик) և փոխելու չոր շորեր:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 8 մայիսի, 2011, 05:00
Ավարտ` 8 մայիսի, 2011, 15:00
Վայր` Արարատ