Պտույտ Հատիս լեռան շուրջ III
Այս շաբաթ ունենալու ենք 2 հեծանվարշավ` բարդ և թեթև, շաբաթ և կիրակի օրերին:

Եվ այսպես արշավ համար 1` Հատիսյան հեծանվապտույտ: Կհասնենք համարձակ և քնքուշ ծաղիկներով ալպիական մարգագետիններին, ձների վրա ոտաբոբիկ կվազվզենք, 40 կմ վերելք, 45 կմ վայրէջք :) եղանակային բարդ պայմաններին ընդառաջ~

Երթուղին հետևյալն է`
Երևան - Բալահովիտ - Աբովյան - Նոր գյուղ - Կոտայք - Կապուտան - Հատիս - Զովաշեն - Զառ - Ակունք - Նոր գյուղ - Աբովյան - Բալահովիտ - Երևան

Մեկնարկը` շաբաթ օրը, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31)
Հեռավորությունը` 85 կմ
Բարդությունը` * * * * - (4/5)
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային, անձրևանոց (дождевик)
Եղանակային պայմանները` սպասվում է անձրև

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

հ. գ. Նորից հիշեցնենք, որ հեծանվարշավի մասնակիցների համար դարձյալ գործում է արշավի ընթացքում չծխելու պայմանը:
Սկիզբ` 30 ապրիլի, 2011, 04:00
Ավարտ` 30 ապրիլի, 2011, 14:00
Վայր` Հատիս լեռ