Երիտասարդները հանուն շրջակա միջավայրի
Շաբաթ օրը` մարտի 26-ին, հրավիրում ենք մասնակցելու ք. Եղվարդում կայանալիք «Երիտասարդները հանուն շրջակա միջավայրի» հասարակական միջոցառմանը, որը կազմակերպվում է «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ի կողմից` Եղվարդի Օրհուս կենտրոնի և «Հեծանիվ+» էկո-մարզական ՀԿ-ի աջակցությամբ:

Օրակարգը հետևյալն է`

11:30 - Ս. Առուստամյան և «Բլյուզ բենդ»-ի ժամանում (Եղվարդ, 3-րդ դպրոց)
12:00 - «Հեծանիվ+» էկո-մարզական ՀԿ-ի անդամների ժամանում (Եղվարդ, քաղաքապետարանի բակ)
12:10 - հանդիպում Եղվարդի հեծանվորդների հետ, հեծանվարշավի կանոնների ներկայացում, տեսանյութի դիտում (Օրհուս կենտրոն)
12:30 - հեծանվարշավի մեկնարկ (քաղաքապետարանի բակ - Երևանյան - Չարենց - Կոմիտաս - Նար Դոս - Աբովյան - Սաֆարյան - Երևանյան փողոցներ - 3-րդ դպրոց)
14:00 - հեծանիվ վարելու վարժանքներ (3-րդ հիմնական դպրոցի բակ)
15:00 - սննդի ընդմիջում (3-րդ դպրոցի բուֆետ)
15:30 - Եղվարդում Երիտասարդական զբոսայգու ստեղծման վերաբերյալ ստորագրահավաք
17:00 - Ռոք համերգ (3-րդ դպրոցի դահլիճ)

Երևանից հեծանիվներով նշված ժամին Եղվարդ հասնելու համար ժամը 9:00-ից հավաքվում ենք հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31), որտեղից կշարժվենք ժամը 9:30-ին:

Երթուղին` Երևան (ՀՎԶ արհեստանոց) - Դավթաշեն - Զովունի - Եղվարդ - Երևան
Հեռավորություն` 50 կմ
Բարդությունը` միջին
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` ձեռնոց, գլխարկ
Եղանակային պայմանները` արևոտ

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

հ.գ. հետդարձը այնպես կկազմակերպենք, որ հասնենք ֆուտբոլի մեր ազգային հավաքականի խաղին
Սկիզբ` 26 մարտի, 2011, 05:00
Ավարտ` 26 մարտի, 2011, 14:30
Վայր` Եղվարդ