Գնում ենք գարուն բերելու
Չե՞ք հոգնել բազմոց քշելուց:
Գարուն է գալիս, անձրևն է լալիս, իսկ ձեր արյունը դեռ չի՞ եռում:
Սկսում ենք մեր արշավների հիմնական շրջանը և, որպես կանոն, ամենահեշտ արշավը` մինչև Էջմիածին: Բաց մի թողեք հեծանվային արշավների հաճույքը վայելելու ձեր շանսը: Անհրաժեշտ է սկսել հեշտ և կարճ արշավներից, որպեսզի, աստիճանաբար ուժեղանալով և հմտանալով, կարողանաք մասնակցել ավելի հեռավոր ու գեղատեսիլ վայրերով հարուստ արշավներին:

Երթուղին հետևյալն է` Երևան (ՀՎԶ, Լենինգրադյան 31) - Փարաքար – Մուսալեռ – Զվարթնոց – Էջմիածին – Ոսկեհատ – Հայանիստ – Խաչփառ – Գեղանիստ – Երևան

Երբ` կիրակի օրը, առավոտյան ժամը 10:00
Հեռավորություն` 45 կմ
Բարդությունը` Հեշտ
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` տաք, ձեռնոց, գլխարկ

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 27 փետրվարի, 2011, 06:00
Ավարտ` 27 փետրվարի, 2011, 14:30
Վայր` Էջմիածին