Ինքնամաքրում Թթուջրում :)
Մայրամուտդ թոքերիս, գիշերդ աչքերիս, քամիդ այտերիս, ցողդ թարթիչներիս, արշալույսդ շուրթերիս.. կարոտով կհասնենք քեզ... ցավոք այս անգամ մոտդ չենք գիշերելու, բայց քեզ կխնդրենք քո սառը, թթու կսկիծով զովացնես ու մաքրես մեր պապագ սրտերը... :)

Ցուրտ, սառը քամի,... սառույցների վրայով, ձների միջով, ... 75 կմ գնալը, և այդքան ել վերադարձը: Գնուլուց գրեթե ամբողջությամբ վերելքներ, հետ դարձին էլ... ասում էի չէ՞` ձեռնոց, գլխարկ, տաք գուլպաներ...

Երթուղին հետևյալն է` Երևան (ՀՎԶ, Լենինգրադյան 31) - Աշտարակ - Քուչակ - Ապարանի ջրամբար - Թթուջուր, (կրակ, լոգանք, ուտել, խմել), ու հետ ողորմյա Երևան:

Երբ` կիրակի օրը, առավոտյան ժամը 09:00
Հեռավորություն` 150 կմ
Բարդությունը` միջին
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` տաք, ձեռնոց, գլխարկ, տաք գուլպաներ

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 20 փետրվարի, 2011, 05:00
Ավարտ` 20 փետրվարի, 2011, 15:00
Վայր` Թթուջուր