Ծաղկաձոր
Գնում ենք հմտանալու և վայելելու ձների միջով հեծանիվ վարելու հաճույքը:

Երբ` կիրակի օրը, առավոտյան ժամը 07:20
Հեռավորություն` 40 կմ
Բարդությունը` միջին
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թերմոսով տաք թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` տաք, ձեռնոց, գլխարկ, ձեզ հետ ունեցեք լրացուցիչ մեկ զույգ գուլպա

Երթուղին հետևյալն է` ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Քանաքեռ կայարան (10 կմ), գնացքով մինչև ք. Հրազդան, Հրազդան - Ծաղկաձոր (10 կմ), Ծաղկաձոր - Հրազդան (10 կմ) - գնացքով մինչև ք. Երևան:

Հավաքվում ենք ՀՎԶ արհեստանոցում կիրակի օրը, առավոտյան ժամը 7:20-ին, որպեսզի հասնենք գնացքին, որը Քանաքեռ կայարանից շարժվելու է 8:30 -ին: Վագոնները ջեռուցվում են:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

հ.գ. չմոռանաք վերցնել տեսախցիկ կամ ֆոտոխցիկ, նկարելու բան հաստատ կլինի:

հ.հ.գ. Սամվելը ասումա ընդեղ տաք, ջեռուցվող զուգարան կա, չգիտեմ, երևի կարևորա:
Սկիզբ` 6 փետրվարի, 2011, 03:20
Ավարտ` 6 փետրվարի, 2011, 15:00
Վայր` Ծաղկաձոր. էքստրե